Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով29 ապրիլի 2024 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում ապրիլի 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ին և մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 2-4-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանն մայիսի 2-4-ի գիշերն աստիճանաբար կնվազի 2-4, ցերեկը՝ 7-10 աստիճանով։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Երևանում ապրիլի 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ին և մայիսի 1-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ին կեսօրից հետո, 3-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Ապրիլի 29–ի, 30–ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +32 աստիճան, մայիսի 2–ին՝ +25, մայիսի 4–ին՝ +22։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |