Հայաստանն այս տարի Կաննի կինոշուկային կներկայանա նոր ձևաչափով

Հայաստանն այս տարի Կաննի կինոշուկային կներկայանա նոր ձևաչափով

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային կինոկենտրոնը մայիսի 16-27-ը, արդեն 4-րդ անգամ կմասնակցի Կաննի ամենամյա միջազգային կինոփառատոնի կինոշուկային: Այդ մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Հայ կինոն առավել ընդգրկուն ներկայացնելու նպատակով Հայաստանն այս տարի Կաննի կինոշուկային կներկայանա նոր ձևաչափով. հայկական կինոընկերությունները` ի դեմս Հայաստանի ազգային կինոկենտրոնի, կունենան առանձին տաղավար, որտեղ կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ (ֆիլմերի ցուցադրություններ, ընդունելություն, հանդիպումներ, բանակցություններ և այլն): Հայաստանյան պրոդյուսերները կինոշուկային կներկայացնեն տարբեր փուլերում գտնվող կինոնախագծերի փաթեթներ` ֆիլմեր, «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոն և այլն:

Կաննի կինոշուկայի հայաստանյան պատվիրակության ղեկավարն է լինելու Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, պատվիրակության կազմում են` Շուշանիկ Միրզախանյանը (փաստավավերագրական «Հայկ» կինոստուդիայի տնօրեն), Թագուհի Թորոսյանը (մենեջեր, շնորհանդեսների կազմակերպման և անցկացման պատասխանատու), Վանուհի Դունամալյանը (թարգմանիչ, մենեջեր, տաղավարի պատասխանատու) և ուրիշներ:

62  64-րդ Կաննի կինոփառատոն
Partner news
 Ուշագրավ
«ДДТ»-ի լիդերը նշեց, որ մեծ ցանկություն ունի ճանաչել հայկական ռոքի ներկայացուցիչներին
«Ոսկե Ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնը 96 երկրից 1200 հայտ է ստացել
«Դիանա. Սիրո պատմությունը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեղված է 2013-ի օգոստոսին
Ապրիլին «Փասիանի որսորդը» ստացել է ազգային կինոյի «Հայակ» մրցանակը` «լավագույն դեբյուտ» անվանակարգում
Partner news