Հայնց Ֆիշեր. Մատենադարանի ձեռագրերը մշակութային գանձեր են ամբողջ աշխարհի համար![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր` հունիսի 26-ին Ավստրայի նախագահ Հայնց Ֆիշերը տիկնոջ` Մարգիթ Ֆիշերի հետ այցելեց Մեսրոպ Մաշտոցի անվան ձեռագրերի ինստիտուտ` Մատենադարան: Նրան ուղեկցում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախագահին ուղեկցող էքսկուրսավարուհին լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ֆիշերը մեծ հետաքրքրությամբ էր դիտում ցուցանմուշները, ակտիվ հարցեր էր տալիս: Վերջում նախագահը փոքրիկ գրություն թողեց Մատենադարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Այս ձեռագրերը մշակութային գանձեր են ամբողջ աշխարհի համար, ես շնորհավորում եմ թանգարանին 2000 տարեկանից ավելի այս գանձերի համար»: Վերջում Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը Ֆիշերին նվիրեց «Հայկական ձեռագրեր» գերմաներենով պատկերագիրքը, իսկ տիկնոջը`հայկական միջնադարյան բաղադրատոմսերով պատրաստված քսուկներ և թուրմեր: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |