Սփյուռքի մանուկները, Մարթեն Յորգանցը և «Աստղիկներ» մանկական անսամբլը հանդես կգան համատեղ համերգներով![]() ![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 31-ին` ժամը 14:00-ին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի անհատ կատարողների օրերի շրջանակներում Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա համատեղ համերգ սփյուռքի մանուկների և «Աստղիկներ» մանկական անսամբլի մասնակցությամբ (գեղ. ղեկ` Լիլիթ Դանիելյան): Ինչպես հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը, մանկական երգերի կատարումներով ելույթ կունենան Նարա Նոյանը` Բելգիայից, Իզաբելլա Ավանեսյանը, Անի Թամրազյանը, Իլոնա Դոլուխանյանը, Էլեն Հովեյանը, Էմմա Հարոյանը` Ռուսաստանի Դաշնությունից, Թամարա Բեզլյուդովան` Էստոնիայից: Ժամը 19:00-ին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի անհատ կատարողների օրերի շրջանակներում Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա Մարթեն Յորգանցի և «Աստղիկներ» մանկական անսամբլի համատեղ համերգը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |