Ճարտարապետը` Գանձասարի մասին. Ոնց որ Փարիզի Աստվածամոր տաճարի մի անկյունը ինչ-որ մեկը երեսպատի (վիդեո)![]() ![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Գանձասարի եկեղեցու պարսպապատերի երեսպատմանը ճարտարապետ Ստեփան Նալբանդյանն ասաց, որ դեռ անցած տարի ԼՂՀ-ում ձևավորվել էր հանձնախումբ, որը եկել էր Երևան և ՀՀ մշակույթի նախարարությունից օգնություն խնդրել: Այստեղ նրանց ասել են, որ դա ուրիշ պետություն է, և իրենք չեն կարող օգնել: «Պատմությունն է ոչնչացվում: Նման որոշումներ կայացնելու համար նախագիծ է պետք, հնագետներ պետք է մասնակցեն, ստուգվի սեյսմակայունությունը: Դա նույնն է, որ Փարիզի Աստվածամոր տաճարի մի անկյունը ինչ որ մեկը բռնի երեսպատի»: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին PanARMENIAN.Net ն ահազանգ ստացավ, որ կրկին վերսկսվել է Գանձասարի եկեղեցու պարսպապատերի երեսպատումը: PanARMENIAN Photo-ի լուսանկարիչ Արեգ Բալայանը շտապել էր ահազանգի հետքերով: Պարզվել էր, որ աշխատանքները սկսվել են դեռ մեկ շաբաթ առաջ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |