Արա Գյուլեր. Ես միշտ վազել եմ երջանկության հետևից, բայց երբեք երջանիկ չեմ եղել

Արա Գյուլեր. Ես միշտ վազել եմ երջանկության հետևից, բայց երբեք երջանիկ չեմ եղել

PanARMENIAN.Net - «Բարև Ձեզ». հենց այս խորագրով քիչ առաջ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց և երեք ամիս կներկայացվի ստամբուլաբնակ հայազգի ֆոտոլրագրող Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը: Աշխարհահռչակ լուսանկարչի` աշխարհի տարբեր անկյուններում և տարբեր ժամանակներում արված 100 լուսանկար է ցուցադրվում: Իսկ իր առաջին ցուցահանդեսի մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին պատասխանելով` Արա Գյուլերը նշեց, որ այն չի հիշում, բայց հիշեց իր առաջին հայտնի, այսպես ասած ժուռնալիստական լուսանկարը` արված 1948 թվականին, Թուրքիայում` Աթաթուրքի արձանը կոտրելու պահին: Ասուլիսի ժամանակ Գյուլերը խոսեց նաև հայ լինելու մասին ու նշեց. «Ես երբեք չեմ թաքցրել, որ հայ եմ, և հայ լինելն ինձ երբեք չի խանգարել: Հայ լինելն առավելություն է»:

Իսկ երջանիկ, պարզվում է, Գյուլերը երբեք չի եղել. «Ես միշտ վազել եմ երջանկության հետևից, բայց երբեք երջանիկ չեմ եղել»,- ասաց նա` հավելելով, որ երջանիկ պահեր միայն իր ֆոտոխցիկի օբյեկտիվում է տեսել:

Փոխարենը համարձակության պակաս չի ունեցել, իր ամենահամարձակ քայլերից առանձնացրեց 2 անգամ Արարատի գագաթը բարձրանալն ու 4 պատերազմ լուսանկարելը:

Վերջին օրեին Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին առհասարակ չուզեց խոսել, իսկ քաղաքական գործիչների մասին միայն ասաց. «Թող գրողի ծոցը գնան բոլորը»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---