16  21.09.13 - «Երևան. Հայացք XXI-րդ դարից» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը մետրոպոլիտենի 5 կայարանում

«ԵՐԵՎԱՆ. Հայացք XXI դարից». Վաղվանից Երևանի մետրոյում լուսանկարների ցուցահանդես կգործի

«ԵՐԵՎԱՆ. Հայացք XXI դարից». Վաղվանից Երևանի մետրոյում լուսանկարների ցուցահանդես կգործի

PanARMENIAN.Net - «ԵՐԵՎԱՆ. Հայացք XXI դարից». Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում ՀՀ մշակույթի նախարարության ու Երևանի պատմության թանգարանի կազմակերպած ցուցահանդեսն է, որին աջակցում է նաև PanARMENIAN Photo-ն: Այն կբացվի սեպտեմբերի 21-ին՝ ժամը 15:00. վայրը շատերին կարող է տարօրինակ թվալ՝ Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանն է: Ինչու տարօրինակ, որովհետև առաջին անգամ է, երբ ֆոտոցուցահանդեսը կազմակերպվում է մետրոյում, այն էլ՝ տարբեր կայարաններում: Դրանք են «Բարեկամություն», «Երիտասարդական», «Հանրապետության Հրապարակ», «Զորավար Անդրանիկ», «Գարեգին Նժդեհի հրապարակ» կայարանները:

Ցուցահանդեսը կտևեի մինչև հոկտեմբերի 21-ը, երբ կավարտվեն նաև Երևանի օրվա առթիվ կազմակերպված միջոցառումները:

Այսպիսով, մետրոյի նշված կայարաններում կարող եք տեսնել PanARMENIAN Photo-ի ու Երևանի պատմության թանգարանի ընտրած ու մշակած ընդհանուր առմամբ մոտ 180 լուսանկար, որոնք «պատմում են» 19-րդ դարեվերջի ու 20-րդ դարի առաջին կեսի Երևանի մասին: Ի դեպ, ամեն մետրոյի կայարանում ներկայացված են տեղի մետրոպոլիտենին հնարավորինս մոտ վայրերը:

Առանձնահատուկ տեղ է հատկացված թամանյանական Երևանին՝ ժամանակաշրջանի Երևանի առանձին փողոցներին, հասարակական, վարչական և անձնական նշանակության կառույցներին:

Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են ամեն տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 Եվրոպական երկրներում: Այս օրերի հայաստանյան խորագիրը «Ժառանգության ժառանգներն» էր. դրանք անցկացվեցին օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին: Միջոցառմանը միացել էր մոտ 60 մշակութային օջախ, բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ իրականացրին մոտ 200 միջոցառում: Երևանի պատմության թանգարանը, որի հետ համատեղ նախարարությունն իրականացնում է այս ցուցահանդեսը, հիմնադրվել է 1931թ.-ին:

2006թ. այն հաստատվել է Երևանի քաղաքապետարանի հետ մեկ շենքում, որի ճարտարապետը Ջիմ Թորոսյանն է:

2007թ. ապրիլի 3-ին բացվել է թանգարանի մշտական «Երևանը հնագույն ժամանակներիվ մինչև մեր օրերը» հայեցակարգով ցուցադրությունը, որտեղ Երևանը ներկայացվում է ոչ միայն որպես աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկը, այլև որպես քաղաք, որի տարածքում գտնվում են մի քանի հազարամյակների պատմություն ունեցող մարդկային քաղաքակրթության օջախներ:

Այսօր թանգարանում պահպանվում է Երևանի պատմությունը, կենցաղն ու մշակույթը ներկայացնող մոտ 94 000 առարկա: 2008 թվականից մինչ օրս հայերեն և անգլերեն լեզուներով հրատարակվել է մոտ 18 աշխատություն: Թանգարանն իրականացնում է գիտահետազոտական, կրթական, ժամանցային և այլ ծրագրեր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---