25  #morooq

13+ սմ․ Մորուքավոր հայերի ֆոտոցուցահանդեսը

13+ սմ․ Մորուքավոր հայերի ֆոտոցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Հունիսի 13-14-ին անցավ PAN Photo-ի ու Fashion Blog-ի կազմակերպած #morooq ցուցահանդեսը, որի երաժշտական մասն ապահովում էր DafKid-ը (Տիգրան Համասյանը): Միայն բացմանը մոտ 500 մարդ էր եկել, ինչը շատ մեծ թիվ է երևանյան ցուցահադեսի համար` հաշվի առնելով, որ դա, օրինակ, Արա Գյուլերինը չէր: Հասկանում ենք, որ մարդկանց մի մասն եկել էր Տիգրան Համասյանին լսելու, բայց նույնիսկ նրանք անտարբեր չէին ցուցահանդեսի հանդեպ: Ներկաները միահամուռ քննարկում էին 13+ սմ մորուք ունեցող տղամարդկանց, փորձում հասկանալ` ում է մորուքը սազում, ում` ոչ, իսկ թրաշվածներն իրենց հերթին փորձում հասկանալ` արժե մորուք պահել, թե` ոչ:

Իգական սեռի ներկայացուցիչներից ոմանք նույնիսկ մեզ առաջարկեցին հաջորդ անգամ լուսանկարների տակ գրել տղամարդկանց բջջայինները: Ցուցահանդեսը դեռ «չավարտված», DafKid-ը ներկայացրեց երկու մասից բաղկացած իր էլեկտրոնային նախագիծը, որը բառերով նկարագրել դժվար կլինի: Եվ անկախ նրանից` ցուցահանդեսը լավն էր, թե` ոչ, կամ համերգը մարդկանց դուր եկավ, թե` ոչ, այդքան մարդկանց հանդիպում ու շփում կազմակերպելու լավ առիթ ստեղծվեց: Ցուցահանդեսը մոտ ապագայում կցուցադրվի Արցախում ու Գյումրիում, իսկ արդեն հաջորդ տարի` Հայաստանից դուրս մի քանի քաղաքում: Նրանց, ովքեր այդպես էլ չհասցրեցին գալ ցուցահանդեսին, առաջարկում ենք PAN Photo-ի կայքում դիտել ներկայացված 25 լուսանկարը:

Հիշեցենք, որ նախագծի գործընկերն է Vivaro Poker-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---