«Ոսկե գլոբուսն» անդրադարձել է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժը» ֆիլմին29 նոյեմբերի 2016 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը հայտնվել է «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխության ուշադրության կենտոնում: Մրցանակաբաշխության պաշտոնական կայքում նշում է, որ ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա և հիմքում 1988թ. Գյումրիում և Սպիտակում տեղի ունեցած, ավելի քան 25.000 մարդու կյանք խլած և կես միլիոն բնակչի անօթևան դարձրած երկրաշարժն է: «Նախագծի միջոցով ռեժիսորը ցանկացել է 30 տարի անց պատմել ոչ միայն մահվան ու ավերածությունների, այլև հույսի և մարդկանց՝ մղձավանջին դիմակայելու ոգու ուժի մասին»,-նշվում է Goldenglobes.com-ի անդրադարձում: «Ոսկե գլոբուս» 74-րդ ամենամյա կինոմրցանակաբաշխությանը «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացված է 30 ֆիլմ: Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմում նկարահանվել են Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Դանիիլ Իզոտովը, Արտյոմ Բիստրովը, Հրանտ Թոխատյանը, Սոս Ջանիբեկյանը, Միքայել Պողոսյանը, Տաթեև Հովակիմյանն ու Վիկտոր Ստեփանյանը: Սյուժեի համաձայն, Սպիտակի երկրաշարժի ֆոնին ծավալում է երիտասարդ Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը: Նրա կյանքը մանկական տարիներից արդեն ծանր էր՝ մանկատուն, փողոց, բանտ: Նրա ծնողները մնացել են սեփական տան փլատակների տակ, որը փլուզվել է շինարարների անբարեխիղճ աշխատանքի պատճառով: Ողբերգության մեղավորը աշղեկ Անդրեյ Բերեժնոյն է, որին հետագայում դատարանն արդարացնում է, բայց Ռոբերտը երդվում է վրեժ լուծել ծնողների ողբերգական մահվան համար: Երկրաշարժի ժամանակ Ռոբերտը հայտնվում է ազատության մեջ և կանգնում ծանր ընտրության առջև՝ փախչել, թե մնալ Լենինականում՝ հնարավորինս շատ մարդ փրկելով: Ըստ ճակատագրի հեգնանքի, նա հայտնվում է իր «թշնամու» հետ նույն փրկարարական ջոկատում: Մերձենալով հերոսի հետ համընդհանուր աղետի պահին՝ Անդրեյը պատմում է Ռոբերտին իր կյանքի պատմությունը, որը 15 տարիտանջում էր նրան: Կարեկցանքը դժբախտ մարդու հանդեպ, որը կորցրել է ընտանիքը, հաղթահարում է վրեժի ծարավը: Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2015-ի հոկտեմբերին Մոսկվայում, իսկ հետո՝ շարունակվել Գյումրիում: Կարդացեք նաև՝ «Երկրաշարժի» հեղինակները պարզաբանել են, թե ինչու ֆիլմը չի ընդգրկվել «Օսկարի» հավակնորդների ցանկում Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |