Երեւան է ժամանում մեծանուն ռուս դերասան Վալենտին Գաֆտը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Վալենտին Գաֆտի ստեղծագործական երեկոն:



Վ. Գաֆտը ծնվել է 1935թ. սեպտեմբերի 2-ին Մոսկվայում: 1957թ. նա ավարտել է ՄԽԱՏ-ի դպրոց-ստուդիան (Վասիլի Տոպոռկովի արվեստանոց): 1996թ. ի վեր աշխատում է «Սովրեմեննիկ» թատրոնում: Նրա խաղին յուրահատուկ է մտավոր սրությունն ու հեգնանքը, որը հաճախ վերածվում է սարկազմի: Բացի թատրոնում խաղացած բազմաթիվ դերերից, Գաֆտը նկարահանվել է նաեւ գեղարվեստական կինոնկարներում, որոնք մեծ ճանաչում բերեցին դերասանին: Նա նկարահանվել է «Գարաժ» (1979), «Օրենքով գողերը» (1988), «Անկոր, կրկին Անկոր» (1992), «Ավետյաց երկինք» (1991) կինոնկարներում, «Տանյա» (1974), «Ցերեկային գնացք» (1976) եւ այլն: 2002թ. Գաֆտը նկարահանվեց Էլդար Ռյազանովի «Ծեր յաբու», իսկ 2002-ին` «Գայլերից այն կողմ» ֆիլմերում:



Վ.Գաֆտը նաեւ «Բանաստեղծություն եւ էպիգրամ», «Բանաստեղծություններ, հիշողություններ, էպիգրամներ» եւ «Ստվերներ ջրի վրա» գրքերի հեղինակն է:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---