Դոն Ասկարյան. «Նկարահանեք միայն այն ամենը, ինչը որ ձեր մոտ ներքին մղում է առաջացնում»

PanARMENIAN.Net - «Իմ կարծիքով, վարպետության դասեր պետք է անցկացնի վարպետը: Ես վարպետ չեմ, սակայն կարող եմ ձեզ հետ կիսվել իմ փորձով: Ամենակարեւորն այն է, որ օգնենք երիտասարդ ռեժիսորներին` իրենց ճանապարհը գտնելու», - երիտասարդ ռեժիսորների հետ վարպետության դասերի ժամանակ իր մտքերն արտահայտեց պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ եւ լուսանկարիչ Դոն Ասկարյանը:



Դոն Ասկարյանի կարծիքով, երիտասարդ ռեժիսորների գլխավոր խնդիրն այն է, որ պահպանեն կինեմատոգրաֆիայի գոյություն ունեցող մակարդակը: «Ֆիլմ նկարահանելիս ռեժիսորը աչքի առաջ պետք է ունենա նույնիսկ դեռեւս չնակարահանած ֆիլմը», - ասել է նա:



Ասկարյանը կինեմատոգրաֆի մասնագիտություն չունի, սակայն վարպետացել է մշտական ֆիլմեր դիտելու ընթացքում: «Սովորել կարելի յուրաքանչյուր ֆիլմ դիտելիս, նույնիսկ վատը, իսկ վատ ֆիլմ դիտելիս ավելի հեշտ ես սովորում, քանի երբ հասկանում ես, որ չի կարելի այդպես նկարահանել: Իսկ լավ ֆիլմը պատճենել չես կարող», - ասել է ռեժիսորը: Նրա խոսքով` դիպլոմը չի կարող ապահովել լավ ֆիլմի նկարահանումը:



«Ինձ դուր է գալիս անթոլոգիական կինեմատոգրաֆիան, այն կախված չէ որեւէ մեկից, փող չի աշխատում եւ չի քարոզում որեւէ մեկի գաղափարները, նույնիսկ պատմությունը չի հետաքրքրում: Իմ կարծիքով, անթոլոգիական ուղղություն ուներ միայն Տարկովսկին», - ասել է ռեժիսորը:



Վարպետության դասի ընթացքում ներկաները դիտեցին երիտասարդ ռեժիսորների ֆիլմեր եւ Ասկարյանի կարծիքը դրանց մասին:



Դոն Ասկարյան- ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ: Ծնվել է 1949 թ. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում: 1967-1973 թթ. Մոսկվայում սովորել է արվեստների պատմություն, աշակերտել է Անդրեյ Տարկովսկուն: 1975 թ. տարագրվել է Գերմանիա: Հայաստանի անկախության հաստատումից հետո վերադարձել է հայրենիք եւ սկսել է ֆիլմեր նկարահանել: 1978 թ.-ից ապրում է Գերմանիայում` Բեռլինում: Նկարահանել է «Ավետիք», «Փարաջանով», «Կոմիտաս», «Երաժիշտներ», «Արջը», «Արարարտը 14 տեսարաններով» եւ այլ ֆիլմեր:



Նրա անհատական շատ ցուցահանդեսները ցուցադրվել են Տոկիոյում, Բեռլինում, Պոտսդամում, Երեւանում եւ այլուր:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---