«Վենետիկի մենակատարներ» նվագախումբը մեկ համերգով հանդես կգա Երևանում 9 փետրվարի 2011 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Շուրջ կեսդարյա պատմություն ունեցող իտալական «Վենետիկի մենակատարներ» նվագախումբը փետրվարի 11-ին միայն մեկ համերգով հանդես կգա Երևանում: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք համերգին աշխարհի շուրջ 80 երկրներում համերգներով հանդես եկած նվագախումբը ներկայանալու է աշխարհահռչակ դիրիժոր Կլաուդիո Շիմոնեի գլխավորությամբ: «Այս համերգը իր կատարողականության բարձր մակարդակով նշանակալից դեր կունենա հայ-իտալական հարաբերությունների զարգացման համար»,- այսօր կայացած մամլո ասուլիսում նշեց ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին: Երևանում կայանալիք համերգի կազմակերպիչն է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը` ՀՀ-ում Իտալիայի դեսպանության հետ համատեղ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |