Հայաստանում առաջին անգամ համերգով հանդես կգա Մաքսիմ Վենգերովը![]() 17 փետրվարի 2011 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա «Գրեմի» մրցանակակիր, հանրահռչակ ջութակահար և դիրիժոր Մաքսիմ Վենգերովի համերգը: Երաժիշտը ելույթ է ունենալու Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի հետ, որի հրավերով է ժամանելու Երևան: Համերգին նաև կմասնակցի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մրցանակակիր, լեհ ջութակահար Յարոսլավ Նադրզիցկին: Մաքսիմ Վենգերովը արդի առավել դինամիկ և բազմակողմանի արվեստագետներից մեկն է: Լինելով համաշխարհային հռչակ վայելող ջութակահար՝ նա բազմիցս հանդես է եկել աշխարհի լեգենդար բեմերում՝ հանրահայտ դիրիժորների ղեկավարությամբ: Համագործակցել է լավագույն երաժիշտների և նվագախմբերի հետ ու արժանացել մի շարք մրցանակների, այդ թվում` երկու Grammy, չորս Gramophone Award UK, չորս Edison Award, երկու Echo Klassik Award և այլն: Մաքսիմ Վենգերովի մասին նկարահանվել են մի շարք երաժշտական ֆիլմեր: 1997 թվականից Վենգերովը հանդիսանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հանձնակատար: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |