Շուշան Պետրոսյան. Հանրությունն իրավունք չունի մատնանշել աստղերին ինչպես վարվել ստացած նվերների հետ

Շուշան Պետրոսյան. Հանրությունն իրավունք չունի մատնանշել աստղերին ինչպես վարվել ստացած նվերների հետ

PanARMENIAN.Net - «Հանրությունն իրավունք չունի մեկնաբանելու այն, թե ինչ նվերներ ստացան հայ էստրադայի աստղերը «Տաշիր-2011» համահայկական մրցանակաբաշխության ժամանակ կամ թե մատնանշել թե ինչպես է պետք վարվել ստացած նվերների հետ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է երգչուհի Շուշան Պետրոսյանը: Երգչուհին, որը արարողության ընթացքում բնակարանի հավաստագիր ստացավ որպես նվեր, նշել է, որ նա վաստակել է այն իր աշխատանքով: «Նման անկիրթ վերաբերմունք ես դեռ չեմ տեսել: Երբ մենք բարեգործությամբ ենք զբաղվում, ոչ ոք այդ մասին չի խոսում, սակայն, երբ մեզ նվիրատվություն են անում, դա դառնում է օրվա գլխավոր թեման»,-ասել է երգչուհին: Նա նշել է նաև, որ մարդրկ կարող էին մի փոքր ուրախանալ, որ հայ էստրադայի աստղերը նման ուշադրության արժանացան:

Անդրադառնալով խսիտ քննադատությանը բուն արարողության վերաբերյալ՝ Շուշան Պետրոսյանն ասել է, որ «Տաշիր-2011»-ը անցկացվեց շատ բարձր մակարդակով: «Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, մյուս համերգենրի կազմակերպիչները կարող են օրինակ վերցնել այդ արարողությունից»,-ասել է նա:

Ապրիլի 3-ին Մոսկվայի Պետական Կրեմլի պալատում կայացավ «Տաշիր-2011» Համահայկական երաժշտական մրցանակաբաշխությունը: Բնակարանի վկայականներ ստացան Սիրուշոն, Թաթա Սիմոնյանը, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Արման Հովհաննիսյանը, Լուսինան: Բնակարաններ են ստացել նաև հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն ու Քսենիա Սոբչակը: Մարտիրոսյանը բնակարան է ստացել Մոսկվայում, իսկ Սոբչակը` Երևանում: Այդ նախաձեռնությունը խիստ քննադատության արժանացավ հանրության կողմից: Facebook սոցիալական ցանցում բացվել է «Կոչ «Տաշիր-2011»-ի աստղերին» անունը կրող հատուկ էջ: Խմբի մասնակիցները հայկական էստրադայի աստղերին, որոնք բնակարանի կարիք չունեն, կոչ են անում «Տաշիր-2011» մրցանակաբաշխության ժամանակ նվեր ստացած բնակարաններն անօթևան ընտանիքներին նվիրաբերել: Չնայած, որ էջը բացվել է ապրիլի 3-ի գիշերը, դրան արդեն 620 մարդ է միացել: Սակայն, տեսնելով հայ էստրադայի աստղերի անգործությունը, որոնց կոչ էին անում ապրիլի 3-in «Տաշիր-2011» մրցանակաբշխության ժամանակ նվեր ստացած բնակարանները նվիրել անօթևան ընտանիքներին, Facebook-ի հայ օգտագործողները որոշել են ցանցում խումբ բացել, որի միջոցով միջոցներ կհավաքագրվեն անօթևան ընտանիքների համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---