Շուշան Պետրոսյանը գտնում է, որ Հայաստանի ներկայացուցիչները չպետք է մեկնեն Բաքու՝ «Եվրատեսիլ 2012»-ի

Շուշան Պետրոսյանը գտնում է, որ Հայաստանի ներկայացուցիչները չպետք է մեկնեն Բաքու՝ «Եվրատեսիլ 2012»-ի

PanARMENIAN.Net - «Որպես հայ, և որպես մայր ես դեմ եմ, որպեսզի Հայաստանի ներկայացուցիչը մասնակցի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին»,-ասել է երգչուհի Շուշան Պետրոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Ըստ նրա, ավելի վաղ նա ցանկություն էր հայտնել, որ հաջորդ տարի մրցույթին մասնակցի Dorians ռոք-խումբը, սակայն, երբ պարզ դարձավ, որ մրցույթն Ադրբեջանում է լինելու, այդ ցանկությունը կորավ: Անդրադառնալով ադրբեջանական Էլլա և Նիկկի դուետի հաղթանակին «Running Scared» երգով, ապա Պետրոսյանն ասել է, որ նա ասելիք չունի այդ հանգամանքի վերաբերյալ: Սակայն, նա նաև տարօրինակ է համարում նրանց հաղթանակը, քանի որ բոլոր բուքմեկերները նախապատվությունը տալիս էին Ֆրանսիային: Ընդ որում, Շուշան Պետրոսյանը նշեց նաև, որ մրցույթի շրջանակներում նրան ամենից առավել դուր են եկել Ֆրանսիայի ու Իտալիայի ներկայացուցիչների ելույթները: «Լավ համար ուներ նաև Թուրքիան, սակայն, նա եզրափակիչ չանցավ»,-նշել է նա: Ըստ նրա, երգչուհին քննադատել է այն ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, որոնք ապատեղեկատվություն են տարածել վերջերս նրա մամլո ասուլիսում արված հայտարարությունների վերաբերյալ: Մասնավորապես, Պետրոսյանն անդրադարձել է այն հրապարակումներին, որտեղ ասվում է, թե նա, իբր, «Եվրատեսիլ-2010»- մասնակից Եվա Ռիվասին համեմատել է արտասահմանյան ծամոնի հետ: «Հրապարակումներից շատերը չեն համապատասխանում իրականությանը, ես կարծում եմ, որ մամլո ասուլիսին ներկա գտնված լրագրողները պետք է ինչ-որ կերպ արձագանքեն դրան»,-ասել է նա:

Ադրբեջանական Էլլա և Նիկկի դուետը մայիսի 15-ին դարձավ Եվրատեսիլի հաղթող: Երկրորդ տեղը գրավեց իտալացի մասնակից Ռաֆայել Գուալազզին Madness Of Love երգով, իսկ երրորդ տեղում է Էրիկ Սաադը Շվեդիայից Popular երգով:

Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացել է «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին հանդես է եկել 4-րդ համարի տակ: Էմմին մրցույթում ներկայացրել է «Boom-Boom» երգը: Երգչուհու ելույթից առաջ շատ հայ արտիստներ հավատում էին, որ «Boom-Boom» երգը մտնելու է մրցույթի լավագույն հնգյակ:

Հայաստանը բողոք չի ներկայացրել Հեռարձակողների եվրոպական միությանը՝ EBU-ին «Եվրատեսիլ-2011»-ի առաջին կիսաեզրափակչի ոչ պատշաճ կազմակերպման վերաբերյալ, որի արդյունքում բազում եվրոպացի հեռուստադիտողներ չեն կարողացել մասնակցել SMS քվեարկությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը՝ հերքելով որոշ ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանը պաշտոնական բողոք է հղել EBU-ին:

Մինչդեռ մրցույթի համար երգի ընտրությունը մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում, քանի որ երկրպագուների մի մասը գտնում էր, որ Boom-Boom երգը ընտրվել է անազնիվ ճանապարհով, քանի որ բոլոր կայքերում, սոցցանցերում առաջատարը АYO երգն էր (երգի հեղինակ՝ ԴերՀովա-Հարութ Տեր-Հովակիմյան):

10  Եվրատեսիլի հայաստանցի մասնակիցները
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---