«Կիլիկիա» գործարանի տնօրենը պատրաստ է աջակցել Մինասի որմնանկարների վերականգմանը 25 մայիսի 2011 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Մինասի որմնանկարների վերականգման համար ևս մեկ աջակից է գտնվել: Ինպես խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Կիլիկիա» գործարանի տնօրեն Աշոտ Բաղդասարյանը առաջարկել է իր մասնակցությունը Մինասի որմնանկարների վերականգման գործում: «Ներկայումս Շիրակի մարզում գտնվում է 14 որմանկար, որոնցից հինգը պատկանում են Մինասի վրձնին: Բոլոր այդ որմնանկարները վերկանգման կարիք ունեն: Մենք նախկինում էլ հայտարարել ենք, ու հիմա էլ ասում ենք, որ բաց ենք բոլոր առաջարկությունների համար»,- ասաց նախարարը: Հասմիկ Պողոսյանը հաղորդեց, որ անցած շաբաթ նա այցելել է Գյումրի և հանդիպել Գյումրիի հանրային խորհրդի անդամների հետ` քննարկելու Մինասի որմնանկարների վերականգման հետ կապված հարցեր: Նախարարը նշեց, որ ՀԽ-ի անդամները առաջարկել են ստորագրել հռչակագիր Մշակույթի նախարարության հետ, որով կապահովվի գյումրեցիների մասնակցությունը այս հարցով որոշումներ կայացնելու գործընթացին: Կառավարության 2010 թ-ի որոշմամբ «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի, Գյումրի քաղաքի «Էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ նախկին ճաշարանի և «Գալվանոմետր գործարան (Օմեգա)» ՓԲԸ-ի շենքերում գտնվող «Երկանք» և «Թել են մանում» որմնանկարները որոշվեց տեղափոխել Երևանի «Զվարթնոց» օդանավակայան: Որմնանկարներից մեկը պետք է գտնվի մեկնման, մյուսը՝ նախագահական սրահներում: Տեղափոխման և վերականգնման մասին որոշումը հաստատվելու մասին լուրը գյումրեցի մի շարք մշակույթի գործիչների մոտ վրդովմունք առաջցրեց: Նրանք գտնում են, որ դա կառավարության կողմից քաղաքականություն է՝ ուղղված Գյումրիից մշակութային արժեքները տանելուն: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |