«Երևանյան հեռանկարներում» այս տարի ևս կմասնակցեն օտարերկրյա հայտնի խմբեր և մենակատարներ![]() ![]() PanARMENIAN.Net - «Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի 12-րդ համերգաշրջանը մինչև տարեվերջ հայաստանյան երաժշտասեր հանրությանը իրադարձային համերգներով կներկայացնի երաժշտական ասպարեզում մեծագույն ճանաչում ունեցող, աշխարհի շուրջ 10 խմբերի ու մենակատարների, այդ թվում ` «Academy of Saint Martin in the Fields» կամերային նվագախումբը (մենակատար` Ջուլիան Ռախլին), Գյուլբենկյան սիմֆոնիկ նվագախումբը` մաեստրո Լորենս Ֆոստերի գլխավորությամբ (մենակատարներ` Օլլի Մուստոնեն-դաշնամուր, Արաբելլա Շտայնբախեր- ջութակ), «Հագեն» լարային քառյակը: Մենահամերգով կներկայանա Պինկաս Ցուկերմանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր` Յոուզաս Դոմարկաս) հանդես կգա դաշնակահարուհի Ելենա Բաշկիրովան. ծրագրում կներկայացնեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ (Ա. Խաչատրյան- թիվ 3 սիմֆոնիա, Ա. Տերտերյան- թիվ 3 սիմֆոնիա, Ս. Ռոստոմյան- թիվ 1 սիմֆոնիա): «Երևանյան հեռանկարներ»ը միակն է ողջ տարածաշրջանում և տևականության ու գեղարվեստական բարձր մակարդակի շնորհիվ ձեռք է բերել միջազգային լայն ճանաչում` մասնագետների կողմից դասվելով աշխարհի ամենահեղինակավոր փառատոների շարքին։ 2007 թվականից փառատոնն անդամակցում է Եվրոպական փառատոնային ասոցիացիային և միակն է ողջ ԱՊՀ տարածքում, ով անդամակցում է փառատոնին: Արդեն 12 տարի է, ինչ փառատոնը Հայաստան է հրավիրում աշխարհի առաջնակարգ մենակատարների ու նվագախմբերի: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |