Երևանյան «Երաժշտության տոնին» կմասնակցեն նաև արտասահմանցի կատարողներ![]() PanARMENIAN.Net - Այս տարի երևանյան «Երաժշտության տոնին», որը կայանալու է հունիսի 21-ին, մասնակցելու են արտասահմանյան երաժշտական խմբեր Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և Շոտլանդիայից: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: Ֆրանսիայից ժամանած Bratsch ջազ խումբը, որի հիմնադիրն է Դեն Ղարիբյանը, համերգ կտա Գաֆեսճյան արվեստի կենտրոնում: Երևանի Սիրահարների այգում հանդես կգան շոտլանդական An Gordonach և ամերիկացի երգչուհի Սիմա Քունինգհեմը: Bratsch ջազ խումբը հիմնադրվել է 1970-ական թվականներին: Հիմնական ուղղվածությունը էթնիկ ջազն է: Նրանք վերամշակում են հայկական, բուլղարական, ռումինական և այլ ազգերի մեղեդիներ: Երևանյան համերգում կհնչեն կատարումներ խմբի նոր ալբոմից: «Երաժշտական տոնը» սկիզբ է առել 1982 թ-ին Ֆրանսիայում նախագահ Ֆրանսուա Միտերանի աջակցությամբ: Ամեն տարի, աշխարհի տարբեր քաղաքների փողոցներում անց են կացվում երաժշտական միջոցառումներ: Այդ օրը յուրաքանչյուր ցանկացող կարող է վերցնել որևէ երաժշտական գործիք և ելույթ ունենալ փողոցի ցանկացած հատվածում: Հայաստանը փառատոնը նշում է 2007 թ-ից: «Երաժշտության տոնը» այս տարի արդեն երկրորդ անգամ հովանավորում է «Օրանժ Արմենիա» ընկերությունը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |