ԱՊՀ երկրների կինոռեժիսորները ինչ-որ առումով նոստալգիա են ապրում ԽՍՀՄ-ի նկատմամբ![]() ![]() PanARMENIAN.Net - Այս տարի «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կիինոփառատոնի շրջանակներում ներկայացված է «ԱՊՀ երկրների կինոն» արտամրցութային ծրագիրը: Ծրագիրը բացվելու է Ղրղզստանի ներկայացուցիչ Ակտան Արիմ Կուբաթի «Լույսի գողը» ֆիլմով: Ռեժիսորի խոսքով իրենց երկրում ռեժիսորները հույս չեն դնում պետության վրա, և սեփական միջոցներով են ֆիլմ նկարում: Դա, ըստ նրա, բերում է ֆիլմի դեմոկրատացմանը: Նապոլեոն Հելմիսի «Հարսանիք Բեսարաբիայում» ֆիմը իր երկրում` Մոլդովայում ռեկորդային քանակով դիտող է ունեցե;: Այն ամբողջովին նկարահանվել է Մոլդովայում: «Մենք չենք կարող ժխտել, որ ԽՍՀՄ-ից հետո մեզ մոտ նստվածք է մնացել, և ընդհանուր արժեհամակարգ և մշակույթ, և ճիշտ էր նման ծրագրի ստեղծումը», - լրագրողներին ասաց մոլդովացի ռեժիսորը: Նա գտնում է, որ անհրաժեշտ են դիստրիբուցիոն ծրագրեր, որպեսզի շարժ լինի այս երկրների միջև, և անհրաժեշտ է աշխատել առանց պետական պատվերի: Սաբիր Նազարմուհամեդովը Ուզբեկստանից նշում է, որ ԽՍՀՄ-ից հետո երկրները շատ կտրվեցին իրարից և պարզապես հյուրընկալում ենք մեկս մյուսիս կինոփառատոներում և միայն խոսում ենք փոխանակման և համագործակցության մասին: Ուզբեկստանը այժմ թողարկում է տարեկան 70 ֆիլմ, որից միայն 10-ն են պետական պատվերով: Սաֆար Խակդոդովը Տաջիկստանից նշեց, որ իրենց երկրում ֆիմեր նկարահանվում են, բայց քիչ: Իրենց երկրում այսօր մեծ պահանջարկ են վայելում թուրքական հեռուստասերիալներն ու ֆիլմերը: Ծրագրում ներկայացված են Հայաաստանից Արտակ Իգիթյանի և Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը», Ռուսաստանից Ալեքսանդր Կոտտի «Բրեստի ամրոցը», Ալեքսեյ Ուչիտելի «Եզերք» և Պավել Կոստոմարովի և Ալեքսանդր Ռոստարգուևի “Ես քեզ սիրում եմ”, Ղազախստանից Ֆահրատ Շարիպովի «Ասք վարդագույն նապաստակի մասին» և Երմեկ Թուրսունովի «Հարսը», Ուկրաինայից Ռոման Բալայանի «Դրախտի թռչուններ», Տաջիկստանից Նոսիր Սայիդովի «Իսկական կեսօր», Ղրղզստանից Ակտամ Արիմ Կուբաթի «Լույսի գողը», Ուզբեկստանից Սաբիր Նազարմուհամեդովի «Լքված մանկության գետափին» և Մոլդովայից Նապոլեոն Հելմիսի «Հարսանիք Բեսարաբիայում» ֆիմերը: Ծրագրին աջակցում է ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության հիմնադրամը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |