Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին այցելել է Մատենադարան

PanARMENIAN.Net - Այսօր Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին տիկնոջ` Աննա Կոմորովսկայի ուղեկցությամբ այցելեց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ` Մատենադարան: Նրանք ծանոթացան հայ գրքի պատմությանը, մանրանկարչության տեխնիկաներին և հնում օգտագործվող գույների ստացման պատմությանը: Բացի մշտական ցուցադրությունից, նրանք ծանոթացան նաև ժամանակավոր ցուցադրության հետ, որտեղ ներկայացված են 5-13 դդ մագաղաթյա գրքեր և պատառիկները:

Վերջում Լեհաստանի նախագահը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին նվիրեց 1505 թ-ի «Արվեստի և արհեստի գրքի» կրկնօրինակը, որի բնօրինակը պահպանվում է Լեհաստանի ազգային գրադարանում: Իր հերթին Մատենադարանի տնօրենը Կոմորովսկուն նվիրեց Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի անգլերեն թարգմանությունը, Մատենադարանի մանրանկարների ալբոմը, Լեհաստանում լեհերենով տպագրված տեղի հայ համայնքի մասին պատմող գրքեր:

Վերջում Կոմորովսկին ինստիտուտի հուշամատյանում գրառում կատարեց, որտեղ շնորհակալություն հայտնեց հայ մշակույթին, ակունքներին և ժողովրդի ոգին ճանաչելու հնարավորություն ստանալու համար:

5  28.07.11 - Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի այցը Մատենադարան
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---