12

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՇԱՆԱԿԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ

8 նոյեմբերի 2004 - 23:02 AMT  18:55 GMT
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրամանագիր է ստորագրել Գորիկ Հակոբյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին

ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԵՆԹԱՐԿՈՒՄ ԵՆ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ, ԱՍՎՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

8 նոյեմբերի 2004 - 22:47 AMT  18:55 GMT
«Լեռնային Ղարաբաղի անհայտ կորած զինվորների հարազատների միության» վարչության խորհուրդը հանդես է եկել կոչով, ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարությանը

ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ԿՍԿՍՎԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԴԱՏԸ, ՈՐԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՀԱՅ ՍՊԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

8 նոյեմբերի 2004 - 22:13 AMT  18:55 GMT
Հիշեցնենք, որ ադրբեջանցի սպա Ռ.Սաֆարովն ընթացիկ տարվա փետրվարի 19-ին Բուդապեշտում կացնահարել էր իր սենյակում քնած Գ.Մարգարյանին, որի հետ միասին նա մասնակցում էր Հունգարիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի կազմակերպած անգլերեն լեզվի դասընթացների

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱՏՕ-Ի ԽՎ ՍԵՄԻՆԱՐԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԸ

8 նոյեմբերի 2004 - 19:35 AMT  18:55 GMT
Ինչպես նշել է խորհրդարանի պաշտպանության հարցերի, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի ղեկավար Մհեր Շահգելդյանը, խորհրդաժողովի կազմակերպիչներն արդեն տեղեկացված են այդ մասին, իսկ վիզաները հայ պատգամավորները կստանան Բաքու ժամանելուն պես

ԵԱՀԿ ԵՐԵՎԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ

8 նոյեմբերի 2004 - 19:00 AMT  18:55 GMT
Փոլ Ջոնսը նշել է, որ Վլադիմիր Պրյախինի ղեկավարությամբ ԵԱՀԿ առաքելությունը աջակցել է Հայաստանի կառավարության, քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի միջեւ համագործակցության մակարդակի բարձրացմանը

ՌՈՒՍԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԽՈՇՈՐ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

8 նոյեմբերի 2004 - 18:56 AMT  18:55 GMT
Առաջին հերթին խոսքը վերաբերում է քաղաքի կենտրոնական մասի վերակառուցմանը եւ 60 հազար քմ մակերեսով կարեւոր պետական օբյեկտի շինարարությանը Հայաստանի կառավարության համար

ԱՄԵՆԱՅԱՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՎԼԱԴԻԿԱՎԿԱԶԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՍԱՐԿԱՎԱԳԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

8 նոյեմբերի 2004 - 18:04 AMT  18:55 GMT
Նոյեմբերի 5-ին Հայաստանի Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում տեղի է ունեցել Վլադիկավկազում սպանված` տեղի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սպասավոր Զորիկ Աբեշյանի հուղարկավորությունը

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԿԱՆԳՆԵՑՎԵԼ Է ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

8 նոյեմբերի 2004 - 17:23 AMT  18:55 GMT
Ականավոր ռեժիսորը, Ուկրաինայի եւ Հայաստանի ժողովրդական դերասանը ծնվել եւ մեծացել է Թբիլիսիում եւ համարել այն իր սիրելի քաղաքը

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ԲԱՔՈՒՆ ՄԵՐԺՈՒՄ Է ԵԱՀԿ ՄԽ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ «ԳՐԱՎՅԱԼ» ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

8 նոյեմբերի 2004 - 16:46 AMT  18:55 GMT
Ինչպես հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, հնարավոր է, որ Ադրբեջանը առաջ քաշի տարածքների վերաբերյալ բանաձեւի նախագիծ
12
---