12
ՀՀ ՊՆ. Մենք գործադրում ենք բոլոր ջսնքերը, որպեսզի Մանվել Սարիբեկյանի մարմինը Հայաստան վերադարձնենք

ՀՀ ՊՆ. Մենք գործադրում ենք բոլոր ջսնքերը, որպեսզի Մանվել Սարիբեկյանի մարմինը Հայաստան վերադարձնենք

17 հոկտեմբերի 2010 - 17:45 AMT  08:06 GMT
ՀՀ իշխանություններն ուսումնասիրում են Միջազգային ատյաններ դիմելու և Մանվել Սարիբեկյանի մահվան փաստի առթիվ հատուցում ստանալու հնարավորությունը
Հայաստանում ԱՄՆ դեսպանը ձգտում է արդյունավետ և բաց երկխոսություն ապահովել ԱՄՆ հայ համայնքի հետ

Հայաստանում ԱՄՆ դեսպանը ձգտում է արդյունավետ և բաց երկխոսություն ապահովել ԱՄՆ հայ համայնքի հետ

17 հոկտեմբերի 2010 - 17:34 AMT  08:06 GMT
ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպումների շրջանակներում Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը հանդիպել է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի Արևմտյան շրջանի ղեկավարության հետ
Սերժ Սարգսյան. Աշխարհում չի եղել մի դեպք, երբ պարտվող զավթիչներն են պայմաններ թելադրել

Սերժ Սարգսյան. Աշխարհում չի եղել մի դեպք, երբ պարտվող զավթիչներն են պայմաններ թելադրել

17 հոկտեմբերի 2010 - 16:37 AMT  08:06 GMT
Հոկտեմբերի 16-ին Գորիսում Հայաստանի նախագահը հանդիպել է սփյուռքահայ լրագրողների հետ

Հոկտեմբերի 17-ին նշվում է Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրը

17 հոկտեմբերի 2010 - 16:27 AMT  08:06 GMT
Աշխարհում 1,4 մլրդ մարդ օրական ավելի քիչ, քան $1,25-ով են ապրում, իսկ մոտ ինը միլիոն երեխաներ տարեկան մահանում են մինչև հինգ տարեկան հասակում
ՀՀ նախագահ. Միջազգային լրատվական դաշտում մենք թե' քանակապես, թե' որակապես ամրանալու մեծ խնդիր ունենք

ՀՀ նախագահ. Միջազգային լրատվական դաշտում մենք թե' քանակապես, թե' որակապես ամրանալու մեծ խնդիր ունենք

17 հոկտեմբերի 2010 - 16:23 AMT  08:06 GMT
«Մենք կարիք չունենք ինքներս մեզ համոզելու, որ Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգայնորեն ընդունումն այլընտրանք չունի, իսկ օտարները կարիք ունեն ճշմարիտ և օբյեկտիվ լրատվության»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյան. 21-րդ դարում ամենահզոր զենքերից մեկը ճշգրիտ և օպերատիվ տեղեկատվությունն է

Սերժ Սարգսյան. 21-րդ դարում ամենահզոր զենքերից մեկը ճշգրիտ և օպերատիվ տեղեկատվությունն է

17 հոկտեմբերի 2010 - 16:11 AMT  08:06 GMT
Հայաստանի նախագահը կարևոր նախաձեռնություն է համարել «21-րդ դարի մար-տահրավերները. տեղեկատվական անվտանգությունը և հայ լրագրությունը» լրագրողների համահայկական 5-րդ համաժողովի կազմակերպումը Ստեփանակերտում

Բաքուն արդեն թելադրո՞ւմ է, թե ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահն ինչ պետք է ասի, ինչը՝ ոչ

12 հոկտեմբերի 2010 - 15:52 AMT  08:06 GMT
Ադրբեջանի ԱԳՆ-ն շուտով ցուցումներ կտա համաշխարհային հանրությանը, թե երբ և ինչ է հարկավոր ասել միջազգային համաձայնագրերի ու կոնվենցիաների խախտման վերաբերյալ, հատկապես, եթե դրանք վերաբերում են հայ ռազմագերներին կամ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Ահա ասյօր էլ Էլհան Պոլուխովն աչքի ընկավ: «Ադրբեջանի ԱԳՆ-ն ճշտում է հայկական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը Բաքվում հայ գերու սպանության մասին ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովի հայտարարության վերաբերյալ»,-1news.az-ին է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը:

Չե՞ն վախենում արդյոք Բաքվում, որ այս անգամ իրենց չի հաջողվի խաբել ԵԱՀԿ ՄԽ-ին, և Ադրբեջանն արդեն հրապարակավ օկուպանտ կճանաչվի

8 հոկտեմբերի 2010 - 18:10 AMT  08:06 GMT
Պաշտոնական Բաքուն բազմիցս դիմել է ԵԱՀԿ-ին և այլ միջազգային ատյաններին՝ խնդրելով գնահատման առաքելություն գործուղել «հայկական օկուպացիայի» տակ գտնվող Ադրբեջանի տարածքներ, պնդում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի վարիչ Ալի Հասանովը: «Այդ դիմումներում արծարծվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են կենսաոլորտի ոչնչացումը Ադրբեջանի գրավյալ տարածքներում, հրկիզումները, ապօրինի բնակեցումը, զենքի և զինված ուժերի տեղակայումը, թմրանյութերի աճեցումն ու թմրանյութի արտադրությունը, մաքսանենգությունն ու այլ հարցեր»,-հայտարարել է Հասանովը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ինչո՞ւ Հայաստանում շահավետ չէ ցորեն աճեցնելը

4 հոկտեմբերի 2010 - 17:27 AMT  08:06 GMT
Մեկ հեկտար հողատարածքում ցորենի աճեցումն ու բերքահավաքը շուրջ 182 հազար դրամ է նստում հայ գյուղացու վրա: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Եղվարդի գյուղացիներից մեկն ասել է, թե 1 հա հողատարածքը հերկելու համար 25 հազար դրամ է հարկավոր, ցորենը ցանելու համար՝ 8 հազար դրամ, հողը հարթեցնելու համար՝ 10 հազար դրամ, կուլտիվացիայի համար՝ 12 հազար դրամ: Ընդ որում, յուրաքանչյուր անգամ ջրելու համար գյուղացին վճարում է 20 հազար դրամ, իսկ տարվա ընթացքում ցորենը պետք է ջրել առնվազն երեք անգամ: Բացի այդ, տարվա ընթացքում հարկավոր է 6 պարկ հանքային պարարտանյութ (7 հազար դրամ 1 պարկի համար) 1 հա ցորենազգիների համար: Եվ, վերջապես, բերքահավաքը 1 հեկտարից կարժենա 25 հազար դրամ:

Հայաստանի բնակչության գրեթե կեսն օգտվում է համացանցից

28 սեպտեմբերի 2010 - 13:07 AMT  08:06 GMT
2010 թվականի հունիսի տվյալներով Հայաստանում 1 396 550 Ինտերնետից օգտվող է գրանցվել, ինչը կազմում է երկրի բնակչության 47.1 տոկոսը: Նման տեղեկատվություն է տեղակայվել Internet World Stats կայքում` վկայակոչելով Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի տվյալները: Ավելի վաղ Internet World Stats-ը հրապարակել էր Էլեկտրակապի Միջազգային Միության (ԷՄՄ) 2010թ. հունիսի տվյալները, որոնց համաձայն Հայաստանում Համացանցից օգտվում է բնակչության միայն 7 տոկոսը (208 հազ. 200 հոգի): ԷՄՄ գնահատմամբ, 2009 թվականին Հայաստանում Ինտերնետից օգտվողների թիվը կազմում էր 191 հազար (բնակչության 6.4 տոկոսը): Դրա հետ մեկտեղ, Հայաստանում որոշ փորձագետներ գտնում էին, որ ԷՄՄ տվյալները զգալիորեն նվազեցված էին, քանի որ վիճակագրության մեջ հաշվի չէին առնվել բջջային Ինտերնետից օգտվողները:
12
---