Բաքուն արդեն թելադրո՞ւմ է, թե ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահն ինչ պետք է ասի, ինչը՝ ոչԱդրբեջանի ԱԳՆ-ն ճշտում է հայկական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը Բաքվում հայ գերու սպանության մասին ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովի հայտարարության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ն շուտով ցուցումներ կտա համաշխարհային հանրությանը, թե երբ և ինչ է հարկավոր ասել միջազգային համաձայնագրերի ու կոնվենցիաների խախտման վերաբերյալ, հատկապես, եթե դրանք վերաբերում են հայ ռազմագերներին կամ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Ահա ասյօր էլ Էլհան Պոլուխովն աչքի ընկավ: «Ադրբեջանի ԱԳՆ-ն ճշտում է հայկական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը Բաքվում հայ գերու սպանության մասին ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովի հայտարարության վերաբերյալ»,-1news.az-ին է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը: 12 հոկտեմբերի 2010 PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Իգոր Պոպովն ասել է, որ «շոկի մեջ էր, երբ տեղեկացավ ադրբեջանական գերության մեջ հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի սպանության մասին»: Նա ցավակցություն է հայտնել հովվի հարազատներին և նշել է, որ այդ փաստը հարկավոր է մանրակրկիտ հետաքննել միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ: Տարակուսանք է առաջացնում Ադրբեջանի ԱԳՆ նման հայտարարության փաստը: Պոլուխովը, հավանաբար, սովոր է, որ ադրբեջանական ԶԼՄ-ները մշտապես խեղաթյուրված կամ բացահայտ կեղծ տեղեկություններ են տարածում և ցանկանում է նույն բանում մեղադրել հայկական ԶԼՄ-ներին: Նրա մտքով անգամ չի անցնում, որ ՌԴ-ի միջնորդը զուտ մարդկային զգացմունքներ է հայտնել 20-ամյա երիտասարդի մահվան առիթով: Հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու ռազմական դատախազությունը համատեղ հայտարարություն են տարածել, որ հոկտեմբերի 5-ին, գիշերը ժամը 3-ին ինքնասպանություն է գործել Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանը: Ըստ հաղորդագրության՝ Մանվել Սարիբեկյանի պարանոցի վրա հայտնաբերվել է կախվողներին բնորոշ հետք, իսկ դատաբժշկական փորձաքննությունը նրա մարմնի վրա բռնության հետքեր չի հայտնաբերել։ Չնայած հայկական կողմի պարզաբանումներին, որ երիտասարդը սովորական հովիվ էր, որը մոլորվել և հատել էր հայ-ադրբեջանական սահմանը, Ադրբեջանը համառորեն պնդում էր, թե սեպտեմբերի 11-ին սահմանից այն կողմ հայտնված Սարիբեկյանը դիվերսանտ է: Այնուհետև ադրբեջանական քարոզչամեքենան համացանցով տարածեց մի տեսանյութ, որում հայ երիտասարդն ասում էր, թե, իբր, իրեն հատուկ պատրաստել են Ադրբեջանում ահաբեկչական գործողություն իրականացնելու համար։ Սակայն այդ կադրերում հստակ երևում էր, որ երիտասարդը ենթարկվել է հոգեբանական և ֆիզիկական ճնշումների՝ հատուկ միջոցների կիրառմամաբ: Կարինե Տեր-Սահակյան Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում |