Արտյոմ Կոնստանդյան.Հայաստանի բանկային համակարգի կայունության մեջ կասկածներ չեն ծագել նույնիսկ ճգնաժամի պայմաններում29 հոկտեմբերի 2010 PanARMENIAN.Net - Երևանում հոկտեմբերի 17-19-ը կայացել է ֆինանսիստների և բանկիրների համահայկական համաժողովը, որի կազմակերպիչներն էին ՀՀ սփյուռքի նախարարությունը, Կենտրոնական բանկը և Հայաստանի Բանկերի միությունը: Համաժողովի նպատակը, որին մասնակցել են շուրջ 10 երկրների 100 ներկայացուցիչներ, Ֆինանսիստների և բանկիրների համահայկական միություն ստեղծելու միջոցով նպաստելն է երկրի բանկային համակարգի պոտենցիալի ընդլայնմանը: Համաժողովի հյուրերի թվում էր «Պրոմսվյազբանկի» առաջին տեղակալ Արտյոմ Կոնստանդյանը, որն այդ հարցերի շուրջ զրուցել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի բանկային համակարգը, նրա պոտենցիալը, ծավալները: Ինչ վերաբերվում է Հայաստանի բանկային համակարգին, ապա այն գնահատվում է ակտիվների չափով, կապիտալի ծավալով, թե ինչ քանակի բանկերի է դա բաժին ընկնում, ուստի բանկերի քանակը սկզբունքային նշանակություն չունի: Թեպետ, որքան խոշոր են բանկերը, այնքան մեծ հնարավորություններ ունենք նրանք: Դա վերաբերվում է նաև Հայաստանի բանկային համակարգին, ելնելով նրա տնտեսության չափերից, որոնք օբյեկտիվորեն շատ մեծ չեն, ապա նա բավական ուժեղ է և կայուն: Դրանում հայ բանկիրների և Կենտրոնական բանկի` ի դեմս կարգավորողի արժանիքն է: Հետաքրքվա՞ծ են արդյոք արտասահմանյան բանկերը Հայաստանի շուկայով: Ես դրական եմ գնահատում արտասահմանյան բանկերի մուտքը Հայաստան, այդ թվում` ռուսական, քանի որ դա հանգեցնում է առաջարկի ավելացմանը և մրցակցության բարձրացմանը, ինչը միշտ չէ, որ ձեռնտու է բանկերին, որոնք պատկանում են հայկական կապիտալին, բայց դա նպաստում է երկրի տնտեսության զարգացմանը: Իսկ հետո հեռանկարը մեծ մասամբ կախված է տնտեսությունից, բանկային համակարգը չի կարող զարգանալ նրանից առանձին: Խթան հաղորդելու տեսանկյունից արտասահմանյան բանկերը կարող են դա անել, քանի որ մեծ հնարավորությունների են տիրապետում: Ինչպե՞ս եք գնահատում Համահայկական բանկի ստեղծումը: Նրա անվանման մեջ թաքնված է նրա էությունը: Նա չի կարող հենվել բացառապես տեղի ֆինանսական ինստիտուտների և տեղի հաճախորդների, ինչպես նաև տեղի անձնակազմի վրա, Համահայկական բանկը կարող է ոտքի կանգնել և իր տեղը գրավել հիմնվելով, առաջին հերթին, սփյուռքի կողմից ներակայացված միջազգային ֆինանսական կապիտալի վրա: Թե որքանով դա կհաջողվի, հիմա դժվար է ասել: Նախադրյալներ կան, բայց միայն ցանկությունը բավարար չէ: Պատմեցեք Հայաստանում «Պրոմսվյազբանկի» պլանների մասին: «Պրոմսվյազբանկը» մշտապես գնահատում է տարածաշրջանային շուկաներում ներկայությունն ընդլայնելու հնարավորությունները: Անկեղծ ասած, հայկական տնտեսության ոչ մեծ չափսերի պատճառով Հայաստանը մեզ համար առաջնային չէ, ուստի մոտ ապագայում Հայաստանում «Պրոմսվյազբանկ» չի լինի, ինչը տեղի բանկիրներին, ամենայն հավանականությամբ, պետք է դուր գա: Մենք կիսում ենք մեզ համար հետաքրքիր աշխարհագրությունը երկու տեսակի. առաջին, որտեղ մենք ցանկանում ենք ներկայանալ որպես բանկ և աշխատել հաճախորդի հետ, և երկրորդ` դրանք այն տարածքներն են, որտեղ մենք տարբեր պատճառներով չենք ցանկանում ներկայանալ որպես բանկ և աշխատում ենք ֆինանսական ինստիտուտների հետ: Հայաստանը վերաբերվում է երկրորդ տեսակին: Ավելին, եթե դուք հարցնեք հայ բանկիրներին, ապա գրեթե բոլորը մեր գործընկերներն են, այլ ոչ թե մրցակիցները, ինչը շատ կարևոր է. դրանք թղթակցային հարաբերություններն են, հաշվարկները, առևտրային ֆինանսավորումը և այլն: Եթե ընդլայնվի Հայաստանի արտաքին առևտուրը, մասնավորապես Ռուսաստանի հետ, ապա այդ ժամանակ կընդլայնվեն այդ գործողությունները, քանի որ սահմաններից դուրս գործողությունները կապված են հենց արտաքին առևտրի հետ: Ինչպե՞ս եք գնահատում ճգնաժամը հաղթահարելուն ուղղված իշխանությունների ջանքերը և դանդաղ տնտեսական աճին վերադառնալը: Հայաստանի ԿԲ քայլերն այդ ուղղությամբ դրական եմ գնահատում, իսկ կառավարության հասցեին մեկնաբանությունների հարցում ես զերծ կմնամ: Ինչպե՞ս կպահեն իրենց բանկային տոկոսադրույքները: Ողջ աշխարհը սպասում է, որ տոկոսադրույքները ոչ շուտով, բայց կբարձրանան: Երբ բանավեճեր են ընթանում ԱՄՆ դաշնային ռեզերվային համակարգի շուրջ, ապա տնտեսագետները վիճում են` կբարձրացնեն, թե ոչ: Չեն բարձրացնում, և դեռ երկար չեն բարձրացնի: Ինչ վերաբերվում է վերաֆինասնավորման դրույքներին, ապա մոտ ժամանակները, իմ կարծիքով, դրանք կմնան անփոփոխ: Կայուն տոկոսադրույքների քաղաքականությունը լավ նշան է, բայց ամենագլխավորն այն է, որ Հայաստանի բանկային համակարգը ճգնաժամ է ապրել, բայց ճգնաժամի ֆոնի վրա կասկածներ չեն առաջացել նրա կայունության մեջ. դա հսկայական ձեռքբերում է, դրանում բանկիրների և կարգավորիչի վաստակն է: Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |