Բենիամին Թադևոսյան. Հեռահար բանկային ծառայություններ իրենց ժամանակը գնահատող մարդկանց համար 6 հոկտեմբերի 2014 Հայրենական բանկային շուկայի բավականին ինտենսիվ աճի արդյունքում, ինչպես նաև մրցակցության աճի պատճառով, հայկական առևտրային բանկերը ստիպված են դիվերսիֆիկացնել բիզնեսը, որոնել դեռևս ազատ ուղղություններ՝ չդադարեցնելով հաճախորդներին տրամադրվող ծառայությունների ցանկի ընդլայնումը: Հեռահար բանկային տեխնոլոգիաների ակտիվ զարգացումը նպաստում է ոչ միայն նոր լրացուցիչ բանկային ծառայությունների առաջացմանը, այլ նաև գործունեության ռազմավարական կարևորություն ունեցող հերթական ուղղության զարգացմանը: Ինչպես գտնում են մասնագետները, էլեկտրոնային եղանակով բիզնես վարելը այժմ ամենանշանակալի միտումներից է: Ըստ փորձագետների կանխատեսումների, այս միտումը կարող է առավել երկարաժամկետների թվում հայտնվել: Տարիներ շարունակ հենց դա է որոշիչ լինելու արդիական տեխնոլոգիաների հետագա զարգացման համար: Օնլայն բանկային ծառայությունների տրամադրման ոլորտում առկա զարգացումների և միտումների մասին PanARMENIAN.Net-ին է պատմել «Ամերիաբանկ» ՓԲԸ ՏՏ և ավտոմատացման վարչության պետ Բենիամին Թադևոսյանը: Մնացական Դոխոյան. Մինչև տարեվերջ մտադիր ենք ՓՄՁ վարկավորմանն ուղղել մոտ 600 մլն դրամ11 հուլիսի 2014 «Գյումրի» մասնաճյուղը Առէկսիմբանկի առաջին տարածքային մասնաճյուղն է: Տարածաշրջանի գլխավոր խնդիրը` երկրաշարժից հետո խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները այդպես էլ չվերականգնվեցին: Հիմնական խնդիրների, գլխավոր հաճախորդների ու նոր շենքի մասին պատմում է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ «Գյումրի» մասնաճյուղի կառավարիչ Մնացական Դոխոյանը: Բուրաստան Մովսիսյան. Բանկային բիզնեսի ապագան առցանց տեխնոլոգիաներն են16 ապրիլի 2014 Ժամանակակից աշխարհում պլաստիկ քարտերի միջոցով կատարվող վճարումները սովորական երևույթ են դարձել: Վճարումները բանկային քարտերով ինտերնետով կատարվող առևտրի զգալի մասն են կազմում: Էքվայրինգը բանկային քարտերով առցանց վճարումների ընդունման ծառայություն է, որը վերջերս դարձել է Հայաստանում քարտային բիզնեսի ամենահեռանկարային ու զարգացող ուղղությունը: «Ամերիաբանկ» ՓԲԸ տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանը PanARMENIAN.Net-ի հետ զրույցում պատմել է բանկային տեխնոլոգիաների զարգացման համաշխարհային միտումների, հայկական շուկայում առկա իրավիճակի և Ամերիաբանկի տեխնոլոգիական նորարարությունների մասին: Ռուբեն Խաչատրյան. «Էլեկտրոնային առևտրի հայկական շուկան մեծ ներուժ ունի»21 մայիսի 2013 Աշխարհը մուտք է գործում նոր դարաշրջան, որը բնորոշվում է մարդու կյանքում սկզբունքային փոփոխություններով: 20-րդ դարի վերջին տասնամյակը` դա համաշխարհային տնտեսությունում արմատական փոփոխությունների ժամանակաշրջան էր, որի ընթացքում փոխվեց տնտեսական արժեքների մասին ավանդական պատկերացումը: Հիմնովին փոխվեցին առևտրային գործարքների իրականացման տեխնոլոգիաները: Ստեղծվեց բիզնեսի վարման նոր էլեկտրոնային միջավայր` «էլեկտրոնային առևտուրը», որը հանդիսանում է համաշխարհային վճարային ինդուստրիայի ամենաարագ զարգացող ոլորտը: Հայաստանում անկանխիկ առևտրի նոր ուղղության, դրա առավելությունների, թերությունների և հեռանկարների մասին` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ` Ռուբեն Խաչատրյանի հետ հարցազրույցում: Մարտին Թորոսյան. Մինչև տարեվերջ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» ծրագրում է ՓՄՁ վարկային պորտֆելը հասցնել մինչև 10 մլրդ դրամի13 դեկտեմբերի 2012 «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ համար ՓՄՁ-ի վարկավորումը առաջնային նպատակային սեկտոր է, քանի որ փոքր և միջին բիզնեսը յուրաքանչյուր երկրի տնտեսության հիմնաքարն է: Ճգնաժամի պայմաններում բանկերը, որպես կանոն, ռիսկերը նվազեցնելու համար խստացնում են վարկավորման պայմանները, այդ թվում` ՓՄՁ-ի համար: Սակայն ներկայումս իրավիճակը փոխվել է և ՓՄՁ սեկտորը կրկին սկսել է զարգանալ: Այն մասին, թե ինչպես է այն զարգանում և 2013-ին ՓՄՁ-ն վարկավորելու բանկի ծրագրերի մասին PanARMENIAN.Net-ին պատմել է ՓՄՁ վարկավորման բաժնի պետի` Մարտին Թորոսյանը: ![]() Մարտին Թորոսյան. Փոքր և միջին ձեռնարկատիրությանն ընդառաջ գնալը մեր բանկի վարկավորման քաղաքականության հիմքն է22 հունիսի 2012 «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն միջնաժամկետ ռազմավարական հեռանկարներում ամբիցիոզ պլաններ ունի` ավելացնել փոքր և միջին ձեռնարկատիրության վարկային պորտֆելը` մինչև 2014թ այն հասցնելով 60 մլն դոլարի: Այս նպատակին հասնելու համար, բանկն իր ուշադրությունը կենտրոնացնում է ամբողջ հանրապետության տարածքում ՓՄՁ հաճախորդների համար իր վարկային ռեսուրսները հասանելի դարձնելու վրա: Թե ինչպես է բանկը կյանքի կոչում ՓՄՁ վարկավորման իր քաղաքականությունը, PanARMENIAN.Net-ի թղթակցին պատմել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ՓՄՁ վարկավորման բաժնի պետ Մարտին Թորոսյանը: Քրիստոս Պոլիզողոպուլոս. Հունաստանը հույս ունի, որ արդեն 2013-ին կկարողանա ապահովել տնտեսական զարգացում26 մարտի 2012 Ողջ աշխարհն ուշադիր հետևում է Հունաստանում ծավալվող իրադարձություններին, որի դուրս գալը ԵՄ-ից ակտիվ քննարկվում է վերջին ժամանակները: Շատ փորձագետների կարծիքով, դա կարող է առողջացնել եվրագոտու տնտեսությունը, բայց մյուս կողմից սխալ քաղաքական քայլ է: Հունաստանին առաջատար եվրոպական կառույցների կողմից հատկացված 130 մլրդ եվրո չափով վերջին տրանշը կարող է աջակցել Հունաստանի տնտեսությանը մինչև 2014-ը: Սակայն երկրում իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է զսպել տնտեսական անկումը: Հայաստան է այցելել Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Քրիստոս Պոլիզողոպուլոսը և PanARMENIAN.Net-ին տված բլից-հարցազրույցում պատմել այն մասին, թե ինչպես են ընթանում գործերը նրա երկրում: Ռոբերտ Հարությունյան. Հայաստանում շահը որոշումներ չի ընդունում, բայց Քուվեյթի, Քաթարի, ԱՄէ-ի ներդրումները կարող են իրենց «հարմարավետ» զգալ16 մարտի 2012 Լինելով ժողովրդավարական երկիր՝ Հայաստանը դիտարկում է առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները ոչ միայն գլխավոր գործընկերոջ՝ Ռուսաստանի, զարգացած Եվրոպայի, անկանխատեսելի Չինաստանի, այլ նաև արաբական երկրների հետ: Զարգացման հայկական գործակալությունը (ԶՀԳ) վերջին ժամանակներն ակտիվացրել է համագործակցությունն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Քուվեյթը և ԱՄԷ-ը՝ որոշելով այդ երկրների գործընկերներին տեղեկատվություն տրամադրել Հայաստանի ներդրումային միջավայրի և նրա առտրային հնարավորությունների մասին: Առևտրատնտեսական հարաբերություններ հաստատելու և նոր ներդրողներ ներգրավելու հաջողության մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում պատմել է Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Գեորգի Խաչատրյան. Դատավարության շարժունության բարձրացումը թույլ կտա Հայաստանն ավելի գրավիչ դարձնել արտասահմանյան ներդրողի համար 5 մարտի 2012 Ցանկացած երկրի բարենպաստ ներդրումային միջավայրը նրա գրավականն է, որ ներդրողն առանց կասկածելու ներդրում կկատարի հենց այստեղ: Հայաստանի իշխանությունները վերջին տարիներին շատ ջանքեր են գործադրել, որպեսզի բարելավեն այն ինչպես բիզնեսի գրանցման, այնպես էլ հարկային և մաքսային վարչարարության թափանցիկության բարձրացման ոլորտում: Քայլեր են ձեռնարկվել նաև դատավարության որակը բարձրացնելու համար, որը կոչված է պաշտպանել բիզնեսի շահերը: Սակայն անելիքներ դեռ շատ կան, իսկ թե ինչպիսի, PanARMENIAN.Net-ի հետ զրույցում պատմել է «Ամերիա» Ընկերությունների խմբի ավագ իրավաբանական խորհրդադու Գեորգի Խաչատրյանը: Արա Պետրոսյան. Հայաստանը հեռանկարային երկիր է համաշխարհային հյուրանոցային ապրանքանիշերի համար 8 փետրվարի 2012 Հայաստանը հնագույն ժամանակներից հայտնի է իր հարուստ պատմամշակութային և բնական ժառանգությամբ, և այսօր զբոսաշրջությունը համարվում է նրա զարգացման գերակա ուղղություններից մեկը: Ավելին, նույնիսկ ճգնաժամի ընթաքում զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է աճ, չնայած նրան, որ համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերությունն անկում էր ապրում: Այցելությունների աճի ավելացումն ապահովելու նպատակով Հայաստանում ակտիվացել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, ինչը և գրավել է համաշխարհային հյուրանոցային ապրանքանիշերի հետաքրքրությունը: Այն մասին, թե ինչպիսի ապրանքանիշեր են հետաքրքրություն դրսևորել Հայաստանի նկատմամբ, PanARMENIAN.Net-ի հետ հարցազրույցում պատմել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը: | ServiceTitan. Հայաստան գալը բարեգործական քայլ չէր, այլ՝ բիզնես որոշում «Գիտուժը»` փողի ու պետության մասին. Ինչպես քաղել գիտության պտուղներն ու չծերանալ` ծառը ջրելով Ջիու-ջիցուն ՀՀ-ում զարգացնելու համար ֆինանսներ են պետք. Վին Դիզելի ու Լավել Քրոուֆորդի մարզիչը՝ Երևանում Ինչպես Աննան իրականացրեց իր «ամերիկյան երազանքը». Չընդունվել Հայաստանում ու հասնել Netflix ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |