ՏՄՊՊՀ-ն Հարավկովկասյան երկաթուղում չարաշահումներ է գտել26 նոյեմբերի 2015 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը չարաշահումներ է բացահայտել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունում: ՏՄՊՊՀ-ն համապատասխան փաթեթ է ուղարկել տրանսպորտի և կապի նախարարություն, և քանի որ ընկերությունը ռուսական է, այդ փաթեթը ուղարկվել է նաև Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայություն, որը խոստացել է ուսումնասիրել խնդիրը և անհրաժեշտության դեպքում վարույթ հարուցել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության նկատմամբ: ՀՀ կառավարության նոյեմբերի 26-ի նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ չափի տուգանքների մասին է խոսքը, Շաբոյանը նշել է, որ այս պահին չի կարող ասել, կարող է բարձրաձայնել խնդիրների մասին, դրանք են` գնումների օրենսդրության պահանջների խախտումներ, ընթացիկ ծախսերի չարաշահումներ, որոնք ներառվում են ներդրումների մեջ, մինչդեռ` դրանք ներդրումներ չեն կարող համարվել, գրում է Yerkir.am-ը: Նրա խոսքով՝ ընթացիկ ծախսերը ներառելով ներդրումների մեջ` փորձ է արվում ուռճացնել դրանց մասը, որովհետև «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը պարտավորություններ ունի` կատարել ներդրումներ: «Ընկերությունը աշխատանքներ է իրականացնում` առանց համաձայնեցնելու պետական լիազոր մարմնի հետ: Կան ոչ պիտանի վագոններ, որոնք վաճառվում են վրացական ընկերություններին շատ ավելի էժան գնով, քան վաճառում են հայկական կողմին և այլն»,- ասել է Շաբոյանը: «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |