Ուժի մեջ է մտնում վառելիքի, ալկոհոլի ու ծխախոտի թանկացում ենթադրող օրենքը30 ապրիլի 2016 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Ակցիզային հարկի» մասին փոփոխված և լրացված ՀՀ օրենքը, համաձայն որի կբարձրանա ծխախոտից, ալկոհոլից, բենզինից և դիզվառելիքից գանձվող ակցիզային հարկը, ինչպես նաև ակցիզային հարկ կսահմանվի վառելիք օգտագործվող սեղմած գազի համար (8.330 դրամ 1000 մ3-ի համար): Վերանայվել են այս ապրանքատեսակների ակցիզային հարկի դրույքաչափերը, քանի որ դրանք ՀՀ-ում մոտ 4 անգամ ավելի ցածր են ԵՏՄ անդամ երկրների դրույքաչափերից։ Եվրասիական տնտեսական միության անդամակցության շրջանակում խնդիր է դրված ներդաշնակեցնել բոլոր անդամ պետությունների ակցիզային հարկի դրույքաչափերը ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի մասով: Այսպիսով, դիզելային վառելիքի ակցիզային հարկը 32.500 դրամից դառնում է 35.000 դրամ, բենզինի ակցիզային հարկը՝ ներկայիս 112.000 դրամից՝ 120.000, սպիրտային խմիչքներինը՝ 500-ից՝ 550 դրամ, ծխախոտինը՝ 5.000 դրամից՝ 5.500: Բենզինի 1 լիտրի համար ակցիզային հարկը կբարձրանա մոտ 6 դրամով, գազալցակայանների գազի 1 խմ համար այն կկազմի 8.3 դրամ, 20-հատանոց ծխախոտի տուփի համար՝ 110 դրամ 100 դրամի փոխարեն: Փոփոխությամբ նախատեսվում է, որ 6 մլրդ դրամ բյուջե կմտնի: Մաքսատան 2015-ի հուլիսի տվյալներովֆինանսների նախարարության ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան հայտարարատուների մոտ 70%-ը գործունեություն է ծավալում ԵՏՄ անդամ երկրներում: 2015-ի հունվար-հունիսին ցուցանիշով ենթաակցիզային ապրանքներից գերակշռում են ոգելից խմիչքների ներմուծումն ու արտահանումը: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13%-ը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |