€31.5 մլն ԵՄ-ից՝ ՀՀ-ում տուրիզմի և ագրոոլորտի զարգացմանը21 փետրվարի 2019 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը€31.5 մլն կտրամադրի Հայաստանի Հանրապետությանը՝ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում գյուղատնտեսության, նորարարական տուրիզմի և ստեղծագործական արդյունաբերության ոլորտում տարբեր ծրագրերի իրականացմանը: ՀՀ կառավարության փետրվարի 21-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան համաձայնագրում նշվում է, որ դրամաշնորհը կտրբի Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ),Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ՝ Հարևանության ներդրումային հարթակի (ՀՆՀ) միջոցներից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը գույքի կամ ֆինանսական պարտավորությունների հետ կապված որևէ համաֆինանսավորում չի տրամադրում։ Ծրագրի նպատակն է առաջ մղել Հայաստանի նորարարական տնտեսությունը մասնավոր հատվածի, ինչպես նաև զարգացման գործընկերների հետ սերտ համագործակցությամբ՝ միևնույն ժամանակ ապահովելով Հայաստանի ձեռնարկատերերին տրամադրվող ԵՄ աջակցության տեսանելիությունը: Ավելին, գործընթացների իրականացման հաջորդական մոտեցման շրջանակներում դրանով կպահանջվի ներգրավել ներդրողների միջազգային ցանց՝ կայուն տարածքային զարգացում և աճ ապահովելու համար: Ծրագրով կստեղծվի Ստեղծարար կենտրոն, որը կաջակցի տնտեսական աճի և ընդլայնված սոցիալական ներգրավվածության համար խթան հանդիսացող ստեղծարար ոլորտը խթանելուն՝ ապահովելով թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց մասնակցությունը։ Պլանավորված աջակցությունը հիմնված կլինի փոխգործակցության վրա և կամրապնդի միջոլորտային համագործակցությունը։ Ծրագիրը կօգտվի տարբեր ԵՄ ծրագրերից, այդ թվում՝ «ԵՄ-ն բիզնեսի համար», «Փորձնական տարածաշրջանային զարգացման ծրագիր», «ՓՄՁՄ» (Փոքր և միջին ձեռնարկությունների միջև մրցակցություն) և «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրերից։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |