ԵԱՏՄ-ից $100,000-ից ավելի կանխիկի դուրսբերման համար ծագումը պետք է հիմնավորվի 1 փետրվարի 2020 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ից ուժի մեջ են մտնում Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների տեղափոխման նոր կանոնները, փոխանցում է ՌԲԿ-ն: Ըստ Դաշնային մաքսային ծառայության՝ խոսքը $100,000-ից ավելի գումարի մասին է. դրանից ավելի գումարի տեղափոխման դեպքում պետք է ինչպես մաքսային հայտարարագիր լրացնել, այնպես էլ փաստաթղթեր, որոնք կհաստատեն գումարի ծագումը: Փաստաթղթի բացակայության դեպքում թույլ չի տրվի անցկացնել այդ գումարը։ Կարգավորումն ուղղված է փողերի լվացման դեմ պայքարին: $10,000-ից մինչև $100,000 տեղափոխելու դեպքում, ինչպես նախկինում, բավարար կլինի լրացնել ուղևորների համար նախատեսված մաքսային հայտարարագրերը, որոնց ձևը, սակայն, փոփոխվել է, ավելացել են նոր սյունակներ: Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է 2014-ի մայիսի 29-ին։ Ներկայումս ԵԱՏՄ կազմում ընդգրկված է 5 երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանի Դաշնությունը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |