Մարատ Խակով. Ներդրումների մեծ մասը ուղղվում է ՀԿԵՈՒ ուղիների տնտեսության զարգացմանը

PanARMENIAN.Net - ՀԿԵՈՒ-ն ակտիվ աշխատանքներ է տանում աշխատանքի տեխնոլոգիաների բարելավման համար, որոնք ուղված են գնացքների երթեւեկման անվտանգությանը, հայտարարել է ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ -ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը: «2009 թ-ի 8 ամսվա ընթացքում երկաթուղում խոտանի քանակը կազմել է 169, պակասելով է 22 %-ով համեմատած 2008 թ-ի նույն ժամանակահատվածի հետ` 215 խոտանի դեպք», - ասաց նա: Նրա խոսքերով շարժակազմի վթարները, որոնք դեռ կան ենթակառույցում, 2008 թ-ին կազմեց 24 դեպք, իսկ 2009 թ-ին 18 դեպք, գրանցվել է լոկոմոտիվների վնասման 74 դեպք, իսկ 2009 թ-ին 40 դեպք, եղել նաեւ խոտանի այլ տեսակներ:



ՀԿԵՈՒ ուղիների տնտեսության բարելավման համար ձեռնարկվող քայլերը, մասնավորապես` ռելսերի եւ փայտակոճղերի մասով, Խակովի խոսքերով չեն կարող ամբողջությամբ վերացնել ենթակառույցի հնացած վիճակը , որը գոյություն ուներ ՀԿԵՈՒ-մ: Այդ ենթատեքստում նա ավելացրեց, որ ներդրումներիհիմնական ծրագիրը ուղղված է այդ ենթակառույցի զարգացմանը: Կոնցեսիոն պայմանագրի ներդրումային միջոցներից նախատեսված 1.2 մլրդ. դրամային միջոցները` ենթակառույցի զարգացման համար են, որոնցից 1 մլրդ. ուղված է ուղիների տնտեսության զարգացման համար»,-նշեց նա:



Բացի այդ, Խակովը հայտնեց, որ ՀԿԵՈՒ-մ տեղի ունեցած բոլոր դժբախտ պատահարները, մանրամասն քննված են` բացահայտված են դրանց պատճառները, որոնց թվում են ենթակառույցի անսարքությունը եւ մարդկային գործոնը: Ընկերությունը կաշխատի ուղղել այդ դրությունը, որպեսզի հետագայում կանխարգելվի նման դեպքերի կրկնությունը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---