Իրանական կողմը չի շտապում հրապարակել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության համար նախատեսվող ներդրումների ծավալը

Իրանական կողմը չի շտապում հրապարակել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության համար նախատեսվող ներդրումների ծավալը

PanARMENIAN.Net - Իրանական ընկերությունները շահագրգռված են Իրան-Հայաստան երկաթուղու համատեղ շինարարության հարցում, հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսւոմ հայտարարել է Իրանի առևտրի, արդյունաբերության և հանքերի պալատի նախագահ Մոհամմեդ Նահավանդիանը:

Ըստ նրա, դեռ վաղ է խոսել ներդրումների ծավալի մասին: Ըստ պայմանավորվածության մինչև Մեղրի ընկած հատվածի շինարարությունը ստանձնում է իրանական կողմը, ավելին, Իրանը պատրաստա է ֆինանսավորել նաև ՀՀ տարածքի շինարարական աշխատանքների մի մասը:

Նահավանդիանը նշել է երկու կողմերի ակտիվացման անհրաժեշտությունն այս համատեքստում, հատկապես ճնապարհների և էներգետիկ նախագծերի ոլորտում: « Առաջիկայում կսկսվի ՀԷԿ-ի շինարարությունը Մեղրիում, ինչպես նաև ԷՀԳ անցկացումը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---