Դարերի խորքից` նորագույն օրեր

Պատմության մասին PAN-ի 2016-ի լավագույն հոդվածները

26 դեկտեմբերի 2016
Դարերի խորքից` նորագույն օրեր
2016-ին PanARMENIAN.Net-ը հատկապես մեծ ուշադրություն է դարձրել պատմության հին և արդի էջերի լուսաբանմանը:

Ինչպես էին ՀՅԴ-ն ու բոլշևիկները պայքարում Իրանում Հայաստանը ներկայացնելու համար

Հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունները մեկ դար առաջ (մաս 1)

24 նոյեմբերի 2016
Ինչպես էին ՀՅԴ-ն ու բոլշևիկները պայքարում Իրանում Հայաստանը ներկայացնելու համար
Մինչդեռ Հայաստանի և Իրանի հարաբերությունները ավելի քան երկու հազարամյակի բացառիկ հետաքրքիր ու չափազանց հարուստ պատմություն ունեն և տարբեր փուլերում բազմապիսի դրսևորումներ են ունեցել․ հին դարերում որպես հարևան, ժամանակակից տերմինով ասած՝ տարածաշրջանային տերությունների մրցակցություն, երբեմն բարեկամական ու դաշնակցային, երբեմն էլ թշնամական հարաբերություններ՝ այնպես, ինչպես լինում է բազմադարյա հարևան այլ երկրների դեպքում։

Ինչպես Լոնդոնում սպանվեցին Ադրբեջանին զենք մատակարարող չեչենները

Հատուկ օպերացիա հայկական ձևով

17 նոյեմբերի 2016
Ինչպես Լոնդոնում սպանվեցին Ադրբեջանին զենք մատակարարող չեչենները
1993 թ․ փետրվարի վերջին Լոնդոնում սպանվեցին չեչեն բարձրաստիճան պաշտոնյա, Չեչնիայի ինքնահռչակ անկախ հանրապետության նախագահ Ջոխար Դուդաևի օգնական Ռուսլան Ուցիևը և նրա 20-ամյա եղբայրը։ Ինչպես շուտով պարզվեց, սպանությանն ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեին Հայաստանի Ազգային անվտանգության վարչության աշխատակիցները։

Երբեմնի հայե՞ր, թե՝ առանձին էթնոս

Զազաները՝ հայերի արտասովոր հարևաններ

7 նոյեմբերի 2016
Երբեմնի հայե՞ր, թե՝ առանձին էթնոս
Վերջին տարիներին հայկական մեդիադաշտում բավական հաճախ շրջանառվում են Թուրքիայում՝ Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող Դերսիմի պատմաաշխարհագրական տարածաշրջանում զազաների և նրանց կողքին բնակվող՝ Ցեղասպանությունից փրկված հայերի ընդհանրությունների ու հավաքական ինքնության առնչության մասին զանազան թեզեր։

Մի՛ արի տուն

5 մեջբերում հայերին Սիրիայում մնալ կոչ անող գործիչներից

13 հոկտեմբերի 2016
Մի՛ արի տուն
Սիրիայում պատերազմ է, Հայաստանում բնակչության թվաքանակը նվազում է: Թվում է՝ փոխշահավետ կլիներ սիրիահայերին վերաբնակեցնել Հայաստանում՝ միանգամից 2 խնդիր լուծելով: Սակայն, իրականում, ՀՀ իշխանության, եկեղեցու, հայաստանցիների, սիրիահայերի ու սփյուռքի կառույցների տեսակետներն այս հարցի շուրջ կարող են միանգամայն հակասող լինել:

Հայերի մոռացված եղբայրները

Ուտիների դժվար անցյալն ու տխուր ներկան

6 հոկտեմբերի 2016
Հայերի մոռացված եղբայրները
Այսօր քչերն են հիշում, որ ներկա Ադրբեջանի տարածքում բնակվող տեղաբնիկ փոքրաթիվ ժողովուրդներից մեկը՝ ուտիները, դարեր շարունակ հայկական հոգևոր-մշակութային դաշտի մասն են կազմել, դարձել հայ ժողովրդի ոչ արյունակից եղբայրները։ PAN-ը համառոտ ներկայացնում է՝ ովքեր են ուտիները և ինչ կապ ունեն հայերի հետ։

Հայ Առաքելական եկեղեցին և IV Քաղկեդոնի ժողովը

Ինչպես հայերին հերետիկոս անվանեցին և ինչու նրանք այդպիսիք չեն

16 սեպտեմբերի 2016
Հայ Առաքելական եկեղեցին և IV Քաղկեդոնի ժողովը
Հավատի դոգմատներն աստվածաբանական, աստվածահայտնության իսկություններ են, որոնք ուսմունքներ են պարունակում Աստծո և նրա արարչագործության մասին: Եկեղեցին սահմանում է դրանք և կիրառում որպես հավատի հաստատուն և անփոփոխ դրույթներ: Դա որպես իդեալ: Իսկ իրականում հավատի դոգմատների մեկնությունը վերածվում է որոշ եկեղեցիների «խաչակրաց արշավանքի» այլ եկեղեցիների դեմ, որոնց միակ նպատակը սեփական իշխանության հաստատումն էր:

Հայկական Իրան

Երկու հարևան երկրի միջև վիզաների չեղարկման հետքերով

15 օգոստոսի 2016
Հայկական Իրան
Հայաստանն ու Իրանը հրաժարվեցին մուտքի արտոնագրային ռեժիմից: Հայաստանը վաղուց արդեն սիրված ուղղություն է դարձել իրանցի զբոսաշրջիկների համար, սակայն հայերը շատ ավելի հազվադեպ են Իրան այցելում:

Դամբարաններ կողոպտողները

Ինչպես էր կաթոլիկ եկեղեցին «որսում» հայ սրբերի մասունքները

23 հունիսի 2016
Դամբարաններ կողոպտողները
17դ. սկիզբ: Հայաստանն ավերված էր և զուրկ պետականությունից: Միակ միավորող ուժն այդ մթին ու դաժան ժամանակներում եկեղեցին էր:

«Մենք Պապ ունենք»

Հետաքրքիր փաստեր հայ-կաթոլիկ հարաբերությունների պատմությունից

22 հունիսի 2016
«Մենք Պապ ունենք»
Հունիսի 24-ին եռօրյա այցով Հռոմի պապի Հայաստան ժամանումը առիթ է՝ վերհիշելու կաթոլիկ եկեղեցու և հայերի առնչությունների ու բարդ հարաբերությունների պատմությունը։
---