Սամվել Վարդանյան.Ստիպված ենք պայքարել յուրաքանչյուր հաճախորդի համար13 նոյեմբերի 2014 PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ «Արթիկ» մասնաճյուղն այսօրվա դրությամբ ունի 44 իրավաբանական անձ, ավելի քան 60 անհատ ձեռնարկատեր և 5000 ֆիզիկական անձ հաճախորդ: Մասնաճյուղի կառավարիչը ներկայացնում է հաճախորդներին առաջարկվող բանկային ծառայությունների տեսականին, ինչպես նաև կիսվում մինչև տարեվերջ իրենց առջև դրված խնդիրներով ու նպատակներով: Ինչու՞ «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ղեկավարությունը որոշեց հենց Արթիկում մասնաճյուղ բացել: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի աշխարհագրական ընդլայնումը պայմանավորված է մանրածախ շուկայում սեփական դիրքերն ամրապնդելու ցանկությամբ: Մեր մասնաճյուղի դեպքում հիմնական պատճառը մեծ պահանջարկ ունեցող արագ դրամական փոխանցումների ծառայությունն է՝ պայմանավորված բնակչության սեզոնային արտագնա աշխատանքների մեկնելով: «Արթիկ» մասնաճյուղը բացվել է 2006-ին: Հատկապես դժվար էին առաջին երկու տարիները, երբ կազմավորվում էր մեր հաճախորդների բազան: Այսօրվա դրությամբ «Արթիկ» մասնաճյուղի հաճախորդների թիվը կազմում է 44 իրավաբանական անձ, ավելի քան 60 անհատ ձեռնարկատեր և 5000 ֆիզիկական անձ: Մեր հաճախորդներին առաջարկվում է բանկային ծառայությունների ամբողջական տեսականի՝ կոմունալ վճարումների սպասարկում, միջազգային դրամական փոխանցումներ, տարբեր վարկային պրոդուկտներ: Մասնաճյուղի հաճախորդներից է տարածաշրջանի խոշորագույն, երբեմնի միութենական նշանակություն ունեցող՝ «Արթիկի Ստեկլոմաշ» գործարանը, «Նայտեքս» ԲԲԸ-ն, ինչպես նաև Արթիկի պետական ու վարչական հաստատությունները՝ քաղաքապետարանը, հարկային տեսչությունը, սանէպիդկայանը: Միաժամանակ մեր առջև դրված է կորպորատիվ հաճախորդ կազմակերպությունների աշխատակիցների համար մատչելի և որակյալ ծառայությունների մատուցման խնդիրը: Վերջերս ձեր, ինչպես և «Գյումրի» մասնաճյուղը, տեղափոխվեց նոր բարեկարգ շենք Արթիկի հենց կենտրոնում: Արդյո՞ք տարբերություն զգացվում է: Իհարկե, նախկինի հետ զգալի տարբերություն կա. ներկայիս տարածքը ավելի ընդարձակ է և ավելի մեծ թվով հաճախորդներ սպասարկելու հնարավորություն է տալիս: Մեր եռահարկ շենքի գտնվելու վայրը նույնպես նպաստավոր է՝ այն գտնվում է Արթիկի կենտրոնական հրապարակում՝ քաղաքապետարանի հետ մեկ հարկի տակ: Ու՞մ է վարկավորում «Արթիկ» մասնաճյուղը: Դրանք հիմնականում ֆիզիկական անձինք ու ՓՄ ձեռնարկություններն են: Բանկերի միջև այսօր գոյություն ունի շատ մեծ մրցակցություն, ինչի պատճառով ստիպված ենք պայքարել յուրաքանչյուր հաճախորդի համար. այցելում ենք տարբեր ձեռնարկություններ և ներկայացնում մեր առավելությունները, առաջարկում ճկուն սակագներ և արտոնյալ պայմաններ: Մասնաճյուղում աշխատում է 12 մարդ: Ի՞նչ ծրագրեր ունեք 2014 թվականի համար: Առաջին հերթին, մեր առջև դրված է եկամտի պլանի կատարման խնդիրը: Ինչ վերաբերվում է վարկավորման ծրագրերին, նշեմ, որ մինչև տարեվերջ մենք պետք է ավելացնենք ՓՄՁ վարկավորման ծավալները 25%, իսկ ֆիզիկական անձանցը` 20%-ով: Սամվել Վարդանյանը ծնվել է 1957 թվականին: Դպրոցն ավարտելուց հետո ծառայության է անցել բանակում, այնուհետ ընդունվել Խաբարովսկի ժողտնտեսության ինստիտուտ` «Ֆինանսներ և վարկ» մասնագիտությամբ, ինչից հետո երեք տարի աշխատել Խաբարովսկի շրջանային առևտրի վարչությունում: Հայաստան վերադառնալուց հետո աշխատանքի է ընդունվել ֆինբաժնում, այնուհետև` Արթիկի հարկային տեսչությունում` որպես բաժնի պետ, իսկ հետագայում` որպես ամբողջ տարածաշրջանի հարկային տեսչության պետ: 2006-ից աշխատում է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում: | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը |