Մեր ձկան պատմությունը սկսվում է բիբլիական Արարատի գագաթից

Ալեքսեյ Դմիտրիև.

Մեր ձկան պատմությունը սկսվում է բիբլիական Արարատի գագաթից

PanARMENIAN.Net - Ռուսաստանցիները գնալով ավելի շատ են նախապատվությունը տալիս Հայաստանում գործող Artezianica ձկնաբուծական ընկերության արտադրանքին: Որո՞նք են դրա պատճառները, ի՞նչ նորարարական տեխնոլոգիաներ է կիրառում ընկերությունը, ի՞նչ հեռանկարներ ունի ձկնաբուծության զարգացումը Հայաստանում: Այս և այլ հարցերին պատասխանել է հայաստանյան Artezianica վերամշակող ընկերության սեփականատեր Ալեքսեյ Դմիտրիևը:
Ալեքսեյ, Հայաստանն արդեն ձեռք է բերել ձկնաբուծության տարածաշրջանային առաջատարի համբավ և hանրապետությունում նմանատիպ մեծաթիվ ձեռնարկություններ են գործում: Ձեր ընկերությունը Հայաստանից ձուկ արտահանող խոշորագույն ընկերություններից է: Ինչո՞ւ են ռուսաստանցիները նախապատվությունը տալիս հենց Artezianica-ի արտադրանքին:
Առաջին հերթին դա Բնականի դինամիկա (Dynamic Organic) հայեցակարգն է: Կարելի է ասել, որ մեր ձկան պատմությունը սկսվում է բիբլիական Արարատի գագաթից: Չէ որ հենց այնտեղ, հավերժ սառցադաշտերում է կուտակվում ձյունը, որի հալոցքից առաջացած ջուրը եզակի բնական աղբյուրներ է ստեղծում Արարատյան դաշտավայրում, որտեղ էլ մենք բուծում ենք մեր ձուկը: Սրան գումարվում են առաջատար տեխնոլոգիաները, Դանիայում հատուկ մշակված սննդակարգը: Արդյունքում ստանում ենք եզակի օրգանական պրոդուկտ անաղարտ համով: Բացի այդ, Artezianica-ի արտադրանքի կարևորագույն ուղղորդիչ ուժը և երաշխավորված որակի գրավականն է պրոֆեսիոնալ, հավաստագրեր ունեցող անձնակազմը և խիստ վերահսկողությունը յուրաքանչյուր օղակում` սկսած վերամշակման պայմաններից, փաթեթավորումից, պահպանման պայմաններից ու վերջացրած այն սպառողին հասցնելով: Այսինքն, կարող ենք վստահաբար ասել, որ ամեն ինչ գիտենք մեր ձկնեղենի մասին` որսալու պահից մինչև խանութի վաճառասեղանին կամ հաճախորդի դռան մոտ հայտնվելը:

Վերջերս արդիական են դարձել բնապահպանական խնդիրները` արտեզիան հորերի շահագործումն Արարատյան դաշտավայրում կարող է հանգեցնել Հայաստանի բնական ջրային պաշարների սպառմանը…
Ներդրումներ անելով Հայաստանում` ի սկզբանե երկարաժամկետ գործակցություն էինք ծրագրում, ինչը ենթադրում է խնայողաբար վերաբերմունք երկրի պաշարներին, որտեղ բիզնես ենք անում: Մի հասարակ փաստ` ջրօգտագործման, այսինքն` ջրի ռեսուրսների և հորերի քանակով, թույլտվությունների հաշվառումների տվյալների համաձայն Artezianica-ն համարվել է ամենախնայող ձեռնարկությունը: Առաջատար դիրքեր զբաղեցնելով արտադրության ոլորտում գրեթե 50 անգամ պակաս ջուր ենք օգտագործում Արարատյան դաշտավայրի հորերից, քան մյուս ձկնաբուծարանները:

Ժամանակակից տեխնոլոգիաներն ու խնայող վերաբերմունքը ռեսուրսներին, մեր տեսակետից, առանցքային են Հայաստանում արդյունաբերական ձկնաբուծության ոլորտում: Բիզնեսի տիպիկ օրենքները` մենաշնորհ, չարդարացված մասշտաբայնություն, ջրային ռեսուրսների օգտագործման չարաշահում, խաղի ոչ շուկայական կանոններն իրենց դարն ապրած հասկացություններ են, որոնք արգելակում են ոլորտի զարգացումը: Ձկնաբուծությունը պահեստամասերի վաճառք կամ հյուրանոցի շահագործում չէ: Այստեղ մեծ նրբություններ կան: Չափազանց կարևոր է գործակցությունը փորձագետների հետ, ձկների բուծման առանձնահատկությունները հաշվի առնելը, հնարավոր հիվանդությունները և այլն: Artezianica-ի տեխնոլոգիաները թույլ են տալիս հագեցնել ջուրը թթվածնով, կերակրել ձկներին իդեալական կերով: Այս երկու բաղադրիչը` որակյալ կերն ու ջրի շրջանառությունը, ապահովում են պատասխանատու մոտեցում ջրի տնտեսմանը:

Հայաստանը բարդ տարածաշրջանում է գտնվում, տրանսպորտային հնարավորությունները սահմանափակ են, Ռուսաստանը, ուր հիմնականում արտահանվում է ձեր արտադրանքը, նույնպես բարդ վիճակում է` Արևմուտքի պատժամիջոցները, ռուբլու արժեզրկումը, էժանացող նավթը… Ի՞նչ խնդիրների է բախվում ձեր ընկերությունն այս պայմաններում:
Իրոք, արժութային տատանումները զգալիորեն բարդացնում են հայ արտադրողների արտահանման հնարավորություններն արտաքին շուկայում: Պետք է խոստովանեմ, որ Ռուսաստանում կա ընդհանուր սպառման անկում, սակայն, նրա համար, ով կորոշի հեռանալ շուկայից, հետո շատ բարդ կլինի վերադառնալը: Վերջերս այս կարծիքը հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատժամիջոցներին սատարող եվրոպացի արտադրողների հետ զրույցում և մենք լիովին համամիտ ենք: Հասկանալով այս ամենը` ռիսկի ենք դիմում, այդ թվում ֆինանսական, պատասխանատու վերաբերմունք դրսևորելով մեր պարտավորությունների հանդեպ: Այս իրավիճակում խոշոր ռուսական ցանցերը գերադասում են աշխատել ստուգված, հուսալի, բարեխիղճ գործակալների հետ: Ուստի այս բարդ ժամանակներում մեզ հաջողվում է նույնիսկ ընդլայնել մեր տեսականին:

Որպես ռուսաստանցի ներդնող ինչպե՞ս եք պատկերացնում ձկնաբուծության հեռանկարները Հայաստանում:
Անկասկած, ցանկանում ենք, որ ձկնաբուծությունը Հայաստանում զարգանա, որպեսզի նոր աշախատատեղեր ստեղծվեն, և Հայաստանը հերթական անգամ մտնի պատմության մեջ` զարգացնելով եզակի ու հազվագյուտ ձկան արտադրություն: Մեր հետագա գործունեությունը կապված է մշտական կատարելագործման հետ` Artezianica-ն ներդնելու է նոր տեխնոլոգիաներ, պատրաստելու է նոր մասնագետների, բոլոր փուլերում կիրառելով միայն փորձագիտական մոտեցում:

Ձկնաբուծությունն ու խավիարի արտադրությունն արվեստ է, ընդ որում՝ ոչ մասսայական: Artezianica-ն պատրաստ է այդ արվեստը մատուցել աշխարհին:

---