Վլադիմիր Զախարով.Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բարձր մակարդակում հանդիպումները կշարունակվեն, բայց դեռ անարդյունք կլինեն 1 նոյեմբերի 2010 PanARMENIAN.Net - Իրանում հնարավոր պատերազմը, չլուծված ղարաբաղյան հակամարտությունը, Թուրքիայի և Ռուսաստանի դերը Հարավային Կովկասի տարածաշրջանում կարող են պայթյունավտանգ լինել տարածաշրջանի համար: Եվ եթե ավելացնել Ադրբեջանի և Վրաստանի բազմաթիվ հայտարարությունները «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» մասին, ապա կարելի է ասել, որ բնակչությունն ապրում է վառոդի տակառի վրա: Իրավիճակի մասին իր տեսակետը PanARMENIAN.Net-ին հայտնել է Սևծովյան-կասպիական տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը: Վերջին ժամանակները Բաքվից ավելի և ավելի հաճախ հնչում են Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի կոչեր: Ինչպե՞ս եք կարծում, Իլհամ Ալիևն իսկապես կգնա՞ ռազմական գործողությունների վերսկսման: Ադրբեջանում դրությունը բավական լուրջ է. իշխանությունները չափազանց շատ բան են ցանկանում` անտեսելով ժողովրդի կարծիքը: Ըդդիմությունը գրեթե չի գործում, իսկ այն, որն առկա է, սահմանային է: Հասկանալի է, որ Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Ղարաբաղը: Եվ այդ ուղղությամբ հիմա ընթանում է զանգվածային գաղափարախոսական նախապատրաստում, ընդ որում ոչ միայն Բաքվում, այլ նաև Մոսկվայում: Ռուսաստանը բառացիորեն հեղեղված է Ադրբեջանի մասին գրքերով և հոդվածներով: Նախագահ Ալիևն իջնում է որոշ երկրների ղեկավարներներին զանգահարելու մակարդակին`պահանջելով արգելել այս կամ այն գրականության հրատարակումը, որում առկա են Ղարաբաղի մասին հոդվածներ: Այդ առումով Բաքուն ճիշտ է` Ռուսաստանի համար տպագիր խոսքն ավելի կարևոր է, քան էլեկտրոնայինը, և տպագիր արտադրանքի առատությունը, որը գերազանցում է նմանօրինակ հայկական հրատարակությունները, տալիս է իր պտուղները: Միաժամանակ, Ադրբեջանը զինվում է, բայց դա զենք է ոչ միայն և ոչ այնքան ԼՂ համար է, այլ նաև պաշտպանության: Բաքուն հասկանում է, որ Իրանի հետ իրավիճակը փոխվում է ոչ թե ամեն ամիս, այլ ամեն օր: Եվ այսօր ադրբեջանական ԶՈւ-ը գրեթե ամբողջովին սպառազինությունների մատակարարման հարցում կախված են ԱՄՆ-ից, որոնք մատակարարվում են Իսրայելի և Թուրքիայի տարածքով: Պետք է նշել, որ գնումների իրական չափսերը խնամքով թաքցվում են: Ավելի հաճախ կարծիքներ են հնչում այն մասին, որ շուտով ԱՄՆ-ը պատերազմ կսկսի Իրանի դեմ… Իսկապես, ԱՄՆ-ն լրջորեն զբաղված է Իրանի դեմ պատերազմի պլաններով: Բայց պետք է նշել մի շատ կարևոր փաստ, որը որոշ փորձագետների կողմից ուշադրության չի արժանանում. Իրանն Իրաքը չէ և ամերիկացիներն այստեղ ավելի շատ կխճճվեն, քան Աֆղանստանում: Ադրբեջանում և Վրաստանում առանց համապատասխան նախապատրաստության ոչինչ չի ստացվի: Թուրքիան որպես հարձակման պլացդարմ նույնիսկ չի դիտարկվում, քանի որ նա դրան չի գնա: Մնում են Ադրբեջանը և Վրաստանը: Ադրբեջանում արդեն հիմա կան 9 օդանավակայաններ թռիչքուղիներով, որոնք ընդունում են ծանր օդանավեր, և դրանք բոլորը կառուցվել են կամ վերականգնվել ԱՄՆ հսկողության տակ: Բայց ես կարծում եմ, որ այս տարի պատերազմ չի լինի` դեռ պատրաստ չէ Թբիլիսի-Քութայիսի բետոնե ճանապարհը, որն ԱՄՆ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ինքնաթռիների համար արագ կվերածվի թռիչքի և վայրեջքի օդանավակայանի: Այն շահագործման կհանձնվի 2011-ի գարնանը: Ահա այդ ժամանակ և կարելի է սպասել իրադարձությունների զարգացման: Թեև վերջին ժամանակները տեղեկատվություն է հայտնվել իրանական կողմի հետ «վեցնյակի» ձևաչափում (ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ և Գերմանիան) բանակցությունները վերսկսելու մասին: Բայց թե որքանով են հավաստի այդ տեղեկությունները, կվերածվեն դրանք կառուցողական երկխոսության, թե կմնան որպես կեղծ, բայց հատուկ տարածված քարոզչական տեղեկատվություն: Պետք է ենթադրե՞լ, որ Իրանը ձեռքերը ծալած չի նստում: Բնականաբար: Իրանն արդեն նախազգուշացրել է Վրաստանին և Ադրբեջանին, որ առիթի դեպքում առաջին հարվածը կհասցվի հենց նրանց: Բաքուն, չգիտես ինչու, հույսը դնում է այնտեղի ադրբեջանցիների վրա, բայց Ադրբեջանի և Իրանի ադրբեջանցիները շատ տարբեր են: Նրանք երկու տարբեր ժողովուրդներ են, որոնք մի պետությունում իրար հետ չեն ապրի: Իսկ ինչպիսի՞ն է Թուրքիայի դերը տարածաշրջանում, ավելի ճիշտ, նրա ակտիվացումը, որն ինքնիստինքյան ոչ մի լավ բան չի խոստանում: Պետք է նշել մեկ շատ կարևոր հանգամանք` ԱՄՆ-ը ՄԱԿ-ի լուռ համաձայնությամբ հասավ Կոսովոյի ճանաչմանը, դա անհրաժեշտ է երկրորդ նման գործողությունն իրականացնելու համար, ևս մեկ պետության ստեղծման` Քուրդիստանի: Եթե դա տեղի ունենար, կսկսվեր հրաժարական յալթյան-պոտսդամյան պայմանավորվածություններից, կսկսվեր աշխարհի նոր բաժանում: Բայց Թուրքիային հայտնի դարձան ՆԱՏՕ-ի իր գործընկերոջ անդրկուլիսյան պլանները, չէ որ Քուրդիստանի ստեղծման դեպքում Թուրքիայի զգալի մասը պետք է անցներ նոր հանրապետությանը, և 2008-ի օգոստոսի հնգօրյա պատերազմից հետո Թուրքիան օգտվեց Անվտանգության հարթակում ելույթ ունենալու հնարավորությունից` որոշելով ցույց տալ ԱՄՆ-ին, թե ով է Կովկասում տանտերը: Հենց ԱՄՆ-ին, ով չի թաքցնում Կովկասում գերիշխելու ձգտումը և ցույց տալ, որ հենց նա գլխավոր և որոշիչ ուժ է ցանկացած հակամարտությունում: Ռուսաստանը, բնականաբար, ետ չի մնում, առավել ևս, որ ամեն ինչ տեղի է ունենում նրա սահմանների մոտ: Բացի դրանից, հայտնի է դարձել, որ Անկարան փորձում է համոզել ՆԱՏՕ-ին չհիշատակել Իրանը պոտենցիալ սպառնալիքների ցուցակում, որոնց պատճառով պետք է սահմանվի նոր ՀՀՊ (հակահրթիռային պաշտպանություն): Թուրքիայի ԱԳՆ ղեկավար ԱՀմեդ Դավութօղլուն պնդում է, որպեսզի չնշեն երկիրը, այդ ժամանակ, հնարավոր է, Թուրքիան կհամաձայնի տեղակայել նոր ՀՀՊ: Քանի որ արդեն խոսել ենք հակամարտությունների մասին, ինչպե՞ ս եք կարծում, Ղարաբաղում պատերազմի վերսկսման հնարավորությունը հավանակա՞ն է: Բարձր մակարդակում հանդիպումները կշարունակվեն, բայց դեռ անպտուղ կլինեն: Այո, ինչ-որ թղթեր կստորագրվեն, բայց դրանք հեռու են ղարաբաղյան հակամարտության կառուցողական լուծումից: Ադրբեջանը չի ցանկանում ընդգրկել Ղարաբաղի ներկայացուցչին բանակցային գործընթաց, առանց որի անհնար է լսել երկրորդ կողմի տեսակետը: Երևանը միայն միջնորդ է: Ես կարծում եմ, որ հրադադարի ռեժիմին չեն հետևի, բայց բացահայտ պատերազմ չի լինի: Եթե Բաքուն պատերազմ սկսի, ապա Ադրբեջանը համաշխարհային հանրության աչքում կդառնա ագրեսոր, նրանից երեք կթեքի ողջ աշխարհը: Չեմ կարծում, որ Ալիևին ձեռնտու է նման սցենարը: Զենք թափ տալը կշարունակվի, բայց Իրանի հետ պատերազմի թեթև աղմուկի տակ, եթե այդպիսին իրոք սկսվի, Բաքուն կարող է փորձել ինչ-որ բան անել: Ընդ որում, ոչ թե իր ձեռքերով, քանզի սպառազինությունը` սպառազինություն, բայց ղարաբաղցիների դեմ պատերազմելու են նախկինի նման վարձու զինվորները: Ադրբեջանցիները, ինչպես վաղուց է հայտնի, մարտիկներ չեն:Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News | Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա |