Կարինե Աճեմյան, Նաիրա Զոհրաբյան.Պատգամավոր կանայք ցանկանում են Հայաստանի գեղեցիկ սեռին սիրված լինել ոչ միայն Մարտի 8-ին, այլ ողջ տարվա ընթացքում 8 մարտի 2011 PanARMENIAN.Net - Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ PanARMENIAN.Net-ը հարցում է անցկացրել Հայաստանի Ազգային ժողովի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների շրջանում: Հայաստանի խորհրդարանի տարբեր խմբակցությունների կին պատգամավորները պատմում են այն մասին, թե ինչպես են մտադիր նշել տոնը, ինչպիսի հիշարժան նվերներ են ստացել Մարտի 8-ի կապակցությամբ, ինչպես նաև շնորհավորում են հայ կանանց տոնը: Իրենց բարեմաղթանքներն են հղել ԱԺ ՀՀԿ խմբակցության անունից Կարինե Աճեմյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Ինչպե՞ս եք մտադիր նշել այս տոնը: Կարինե Աճեմյան. Ես մտադիր են նշել տոնը ընտանիքիս հետ: Այս պահին ես գտնվում են ստուդիայում, որտեղ տեղի են ունենում հեռուստածրագրի նկարահանումները, սակայն երեկոյան Մարտի 8-ը կնշեմ ընտանիքի անդամների հետ: Նաիրա Զոհրաբյան. Եթե անկեղծ, ես որպես տոն կարևորում եմ միայն Նոր տարին: Ես գտնում եմ, որ կանանց պետք է սիրել և գնահատել միշտ, ոչ թե տարին մեկ անգամ: Այսօր երեկոյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը հրավիրել է կուսակցության անդամ բոլոր կանանց հատուկ միջոցառման, որտեղ էլ մենք կնշենք կանանց տոնը: Ո՞րն է եղել Մարտի 8-ի կապակցությամբ Ձեր ստացած ամենաօրիգինալ և հիշվող նվերը: Կարինե Աճեմյան. Մարտի 8-ին նվերներ շատ եմ ստացել, իմ ամուսինը շատ ուշադիր է այդ առումով և ես չեմ կարող ասել, թե որ նվերն է առավել հիշարժան: Նաիրա Զոհրաբյան.Անկեղծ ասած, չեմ հիշում: Ի՞նչ կմաղթեիք հայ կանանց այս տոնական օրը: Կարինե Աճեմյան. Ես ցանկանում եմ հայ կանանց, որ նրանք ամբողջ տարին լինեն ուշադրության կենտրոնում, երջանիկ լինեն և կարողանան ներդաշնակություն ապահովել ինչպես ընտանեկան, այնպես էլ հասարակական-քաղաքական կյանքում: Նաիրա Զոհրաբյան. Ես մաղթում եմ, որ մեր կանայք միշտ սիրված լինեն, որպեսզի նրանք միշտ գնահատված լինեն, ոչ թե միայն մարտի 8-ից ապրիլի 7-ը: Մաղթում եմ, որ բոլոր հայ կանայք իրենց տեղը գտնեն կյանքում և միշտ բարձր գնահատեն իրենց: Եկատերինա Պողոսյան / PanARMENIAN News Հոդվածներ. Քաղաքականություն | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |