ՓՄՁ վարկավորման ծրագրի վերջնական նպատակը բիզնեսին աջակցելն է և տնտեսության արտադրական ոլորտը զարգացնելը

Վիգեն Բարսեղյան.

ՓՄՁ վարկավորման ծրագրի վերջնական նպատակը բիզնեսին աջակցելն է և տնտեսության արտադրական ոլորտը զարգացնելը

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում եկել են նման հետևության. ժամանակակից պայմաններում բիզնեսը պետք է օպտիմալացնի իր ֆինանսական հոսքերը, կապված նրա հետ, որպեսզի բավարար ռեսուրսային բազայի առկայության դեպքում ավելի ճկուն քաղաքականություն վարի բանկային տոկոսադրույքների գծով: Բանկը հավակնոտ պլաններ ունի՝ վարկային պորտֆելն ավելացնել 50 տոկոսով՝ հասցնելով այն 200 մլն դոլարի, միաժամանակ 2011-ի վերջին բանկի փոքր և միջին ձեռնարկատիրության պորտֆելը կհասնի 10 մլն դոլարի: Իսկ ահա այն մասին, թե որքան ուժեղ է մրցակցությունն այս հատվածում և որ ոլորտն է ՓՄՁ համար դարձել առավել շահութաբեր, PanARMENIAN.Net-ի հետ հարցազրույցում պատմել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վիգեն Բարսեղյանը:
Բանկերի մեծամասնությունն այսօր կողմնորոշվում է դեպի փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորումը: Ինչպե՞ս է նախատեսում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» նվաճել շուկայի այդ հատվածը:
Բանկը ՓՄՁ վարկավորումը հեռանկարային ուղղություն է համարում, դա ընկած է նաև մեր Ռազմավարական զարգացման ծրագրի հիմքում: Անցյալ տարի մենք զգալիորեն ավելացրել են ՓՄՁ վարկավորման ծավալները և 2010-ի տվյալներով Հայաստանի Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման ծրագրի շրջանակներում մտել ենք ՓՄՁ վարկավորման առաջատարների եռյակի մեջ:

Վարկային պորտֆելի ավելացում նախատեսվում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների ծրագրերին մասնակցելու շրջանակներում, ինչպիսիք են ՀԲ-ն և գերմանական KfW-ը: Արդեն հիմա մենք կարող ենք վարկեր տրամադրել տնտեսության բոլոր ոլորտներում, ինչպես ազգային արժույթով, այնպես էլ ԱՄՆ դոլարով մինչև 7 տարի մարման ժամկետով տարեկան 11-14 տոկոս տոկոսադրույքով: 2011-ի առաջին կիսամյակում մեր կողմից տրամադրվել են վարկեր 2,5 մլն դոլարի չափով, իսկ մինչև տարեվերջ ՓՄՁ զարգացման համար նախատեսվում է ուղորդել ևս 7,5 մլն դոլար: Այսպիսով, 2011-ի վերջին բանկի ՓՄՁ պորտֆելը կհասնի 10 մլն դոլարի:

Ինչպե՞ս եք գնահատում ձեր պրոդուկտը մյուս բանկերի կողմից առաջարկվող պրոդուկտների հետ համեմատած: Որքանո՞վ է այսօր ուժեղ մրցակցությունն այս հատվածում:
Առաջին հերթին համեմատությունը տեղի է ունենում վարկերի տրամադրման պայմաններով, քանի որ մրցակցային պայքարի խստացման պայմաններում վարկի տրամադրման ձևաչափը ցանկացած բիզնեսի զարգացման հիմնական պայմաններից է: Ձևաչափը ժամկետն է, տոկոսադրույքը, արտոնյալ շրջանը, այլ աջակցության հնարավորությունը, այդ թվում բանկի կողմից հաճախորդներին կոնսալթինգային ծառայությունների տրամադրումը և այլն: Այդ գործընթացում բանկերի դերը ոչ միայն փոխառուի ֆինանսական սպասարկման ծախսերի օպտիմալացումն է, այլ նաև ընդհանուր ծախսերի՝ կապված բիզնեսում ներդումներ կատարելու, դրա հետագա զարգացման, ռիսկերի գնահատման հետ:

Ինչ վերաբերվում է մրցակցությանը, ապա այսօր այն շատ ուժեղ է, գրեթե բոլորը բանկերը վարկավորում են ՓՄՁ և ՓՄՁ վարկավորման միջազգային ծրագրերի մասնակից են: Միակ բանը, որով մենք կարող են առանձնանալ, վարկերի տրամադրման պայմաններն են, սպասարկման որակը և արագությունը: Շատ կարևոր է նաև հաճախորդների հետ հարաբերություններում ազնվությունը: Համաձայնվեք, եթե հաճախորդն իմանա, որ բանկում նրան վարկը կտրամադրեն արագ, առանց քաշքշուքների, ապա, իհարկե, նա կընտրի հենց այդ բանկը: Մենք վաղուց անցում ենք կատարել «մեկ պատուհանի» սկզբունքին, երբ հաճախորդը սպասարկվում է մեկ մասնագետի կողմից և ազատվում է հերթերից: Բացի դրանից, կարևոր գործոն է նաև վարկի վերաբերյալ հայտերի դիտարկման ժամկետը: Մեր բանկում այն կազմում է 7-15 օր: Բանկում գործում է նաև ճկուն մոտեցում վարկերի հանձնման պայմանների նկատմամբ՝ ինչպես ժամկետների, այնպես էլ տոկոսադրույքի հարցում:

Ավելացե՞լ է արդյոք փոքր և միջին բիզնեսի հաճախորդների քանակը 2010-ի վերջին և 2011-ի սկզբին: Բիզնեսի ո՞ր տեսակն է ավելի շահութաբեր և նշանակում է՝ մրցունակ:
Վարկավորումն իրականանում է տնտեսության բոլոր ոլորտներով, մասնավորապես, առևտուր, հանրային սնունդ, ծառայություններ և արտադրություն: 2010-ի վերջին վարկեր են ստացել ՓՄՁ 451 ձեռնարկություններ, իսկ 2011-ի սկզբից դրանց քանակն ավելացել է ևս 70-ով: Հիմնականում դրանք ձեռնարկություններ են, որոնք գործում են առևտրի ոլորտում, դրանք այսօր առավել շահութաբեր են և մրցունակ: Բայց 2011-ին սկսել են ավելի շատ վարկավորվել ձեռնարկություն-արտադրողները, և դա ուրախալի է, որովհետև ՓՄՁ վարկավորման ծրագրի վերջնական նպատակն արտադրողներին աջակցելն է և տնտեսության արտադրական ոլորտն աշխուժացնելը, այդ թվում՝ արտահանման ուղղվածություն ունեցող ձեռնարկությունները:

Ապահովման և երաշխավորման ո՞ր տեսակն է այսօր բանկի համար առավել օպտիմալ:
Փոխվել են մոտեցման սկզբունքները, այսինքն մեզ համար ՓՄՁ մրցունակությունը գնահատելիս մեծամասամբ կարևոր է հաճախորդի վարկային պատմությունը, ինչպես նաև հենց բիզնեսի շահութաբերությունն այն գրավականն է, որը նա առաջարկում է:

Հնարավո՞ր է արդյոք վարկային պայմանագրի պայմաններով բանկի կողմից միակողմանի կարգով տոկոսադրույքի բարձրացում: Եթե ոչ, ապա դուք ինչպես եք ապահովագրվում գնաճային և արժույթային ռիսկերից:
Բանկի կողմից միակողմանի կարգով տոկոսադրույքի բարձրացում հնարավոր է, բայց դա ավելի շատ վերաբերվում է վերաֆինանսավորված վարկերին: Բացատրեմ. եթե մենք վարկավորում ենք ինչ-որ միջազգային ծրագրի շրջանակներում և այդ ծրագրի շրջանակներում մեզ համար տոկոսադրույքները բարձրանում են, ապա մենք կարող ենք ավտոմատ կերպով բարձրացնել տոկոսադրույքը նաև փոխառուի համար: Ինչ վերաբերվում է տարբեր ռիսկերից ապահովագրմանը, ապա մեզ համար լավագույն ապահովագրությունը վարկավորման ժամկետներն են: Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ մեզ համար պարտադիր պայման է ազնվությունը հաճախորդի հետ հարաբերություններում, անհրաժեշտ է մշտապես շփվել նրա հետ, քննարկել և միայն դրանից հետո ընդունել միակողմանի որոշումներ: Օրենքն օրենք է, բայց առկա են նաև փոխառուի հետ հարաբերություններ, որոնք մեր թիմի համար շատ կարևոր են:

Վարկավորման մոտեցումների մեջ կա՞ արդյոք տարբերություն Երևանի և մարզերի բնակիչների համար:
Ոչ մի տարբերություն չկա:

Վերջին ժամանակները նոր գնաճային սպասումների հետ կապված վերլուծաբանները խոսում են այն մասին, որ ավանդների և վարկերի տոկոսադրույքների հետագա նվազեցում չի լինի: Այդ դեպքում վարկերն ինչպե՞ս կարող են ավելի հասանելի դառնալ բիզնեսի համար: Նախատեսո՞ւմ է արդյոք բանկը մինչև տարեվերջ նվազեցնել վարկերի տոկոսադրույքները: Ձեր կանխատեսումները մինչև ընթացիկ տարեվերջ վարկերի տոկոսադրույքների վերաբերյալ:
Մեր կանխատեսումների համաձայն 2011-ին վարկավորման ծավալների աճը կպահպանվի, նույնիսկ մի քիչ կավելանա տարվա երկրորդ կեսին: Ինչ վերաբերվում է մեր բանկին, ապա 2011-ի վերջին պլանները բավական հավակնոտ են, տարեվերջին մենք մտադիր ենք ավելացնել մեր վարկային պորտֆելը 50 տոկոսով՝ հասցնելով այն 200 մլն դոլարի:

Իսկ ի՞նչ կլինի տոկոսադրույքների հետ: Իմ համոզմամբ վարկերի տոկոսադրույքներն այլևս չեն նվազի, իսկ տարվա երկրորդ կեսին նույնիսկ կնկատվի աննշան աճ: Դա կապված է տնտեսության ակտիվացման հետ: Բարձր տոկոսադրույքներ հասկացությունը հարաբերական է: Տոկոսադրույքները նվազեցնելու անհնարինությունը երբեմն օբյեկտիվ բնույթ է կրում և միշտ չէ, որ կախված է ֆինանսական կառույցներից: Դա նշանակում է, որ վարկերի և բանկային դեպոզիտների տոկոսադրույքները, ինչպես նաև վարկերի վերադարձելիության ռիսկերի մակարդակը թույլ չեն տալիս նվազեցնել տոկոսադրույքը: Այստեղից հանգում ենք հետևության. բիզնեսը պետք է օպտիմալացնի իր ֆինանսական հոսքերը, բայց չի կարելի օպտիմալացնել սեփական բիզնեսը՝ կողմնորոշվելով միայն վարկերի տոկոսադրույքներով: Միաժամանակ մեր բաժնետեր ռուսական «Գազպրոմբանկի» հետ մենք անցկացնում ենք մեր ռեսուրսային բազան ընդլայնելու աշխատանք, և դա, անտարակույս, կօգնի մեզ ավելի ճկուն լինել մեր քաղաքականության մեջ: Ինչ վերաբերվում է դեպոզիտներին, ապա կարող է արձանագրվել ոչ մեծ տոկոսային աճ, բայց միայն դրամային դեպոզիտների ոլորտում: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նույնպես մի փոքր կաճի՝ 0,5-1 տոկոսով:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
---