// IP Marketing video - START// IP Marketing video - END
Արևալանջ բնակելի թաղամասը նպատակ ունի ակտիվացնել Հայաստանի անշարժ գույքի շուկան

Ալբերտ Պետրոսսյան.

Արևալանջ բնակելի թաղամասը նպատակ ունի ակտիվացնել Հայաստանի անշարժ գույքի շուկան

PanARMENIAN.Net - Ծագումով հայ, Ալբերտ Պետրոսսյանը ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում՝ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում, բայց չնայած այս փաստին իր ներդրումները որոշել է կատարել պապենական հայրենիքում՝ Հայաստանում։ 12 տարի շարունակ նա մշտապես գալիս է հայրենիք ։ «Սիրում եմ Հայաստանի հողը, մտածում եմ աշխատել սփյուռքի ներդրումներն այստեղ ներգրավելու ուղղությամբ»,- պատմեց նա PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում։
Պատմեք, թե ինչպես է ծագել Ձորաղբյուրում Արևալանջ նոր բնակելի թաղամաս ստեղծելու գաղափարը:
Դեռ 90-ականներին, երբ ես եկել էի Հայաստան, ինձ ցույց տվեցին Ձորաղբյուր համայնքում գտնվող տարածքները, որտեղ մարդիկ առանձնատներ էին կառուցել, հենց այդ ժամանակ որոշեցի, որ այստեղ կարելի է լավ նախագիծ իրագործել այն մարդկանց համար, ովքեր նախընտրում են ապրել հանգիստ միջավայրում, հարմարավետ առանձնատներում, բայց միևնույն ժամանակ մոտ գտնվել մայրաքաղաքից(մեքենայով 15 րոպե): 2000թ.-ից հետո սկսեցի զբաղվել նախագծի իրականացման համար անհրաժեշ հողերի ձեռք բերումով: Սկզբից գնեցի 2 հա հողատարածք, հետո որոշեցի, որ անհրաժեշտ է միավորել առանձին հողատարածքներն և ստեղծել մեկ ընդհանուր համալիր: Ընդհանուր առմամբ իմ կողմից ձեռք բերվեց մոտ 14 հա հողատարածք, որից հետագայում վաճառվել է 10 հա: Տվյալ պահին այն տարածքը, որի վրա իրագործվում է «Արևալանջ» նախագիծը, զբաղեցնում է շուրջ 4 հա հողատարածք: Նախագծի իրականացման ճանապարհին հարկ է եղել հաղթահարել մի շարք դժվարություններ, բայց այնուամենայնիվ այն իրականություն դարձավ:

Ի՞նչ է այսօր իրենից ներկայացնում Արևալանջ նախագիծը:
Այսօր արդեն ժամանակին անբարեկարգ տարածքներն միավորվել են մեկ ընդհանուր թաղամասի մեջ, ունեն ասֆալտե ճանապարհներ, ամբողջությամբ ցանկապատված են, ապահովված են էլեկտրականությաբ և գազով, իսկ որակյալ ջրամատակարարումն ապահովելու նպատակով 3 կմ-ից ավել խողովակաշար է անցկացվել։ Ավելին, ես դիմել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին Ձորաղբյուրի պոմպակայանը վերանորոգելու և շահագործելու թույլտվություն ստանալու նպատակով, ինչը թույլ կտա ողջ համայնքը ապահովել ոռոգման ջրով։ Պոմպակայանի վերանորոգման շնորհիվ այստեղ կզարգանա նաև 24 հա մակերեսով անտառային տնտեսությունը, ինչք էլ ավելի կբարելավի այս տեղանքի էկոլոգիան:

Այսօրվա դրությամբ արդեն ստացել եմ իմ խնդրանքի պատասխանը՝ պարոն վարչապետը ընդառաջել է մեզ, ինչի համար շատ շնորակալ ենք, և կարգադրել է համապատասխան մարմիններին սկսել պոմապակայնի շահագործման իրավունքը մեզ փոխանցելու գործընթացը:

«Արևալանջ»-ի համար մշակված նախագծով շուրջ 4 հա տարածքը բաժանվել է տարբեր մակերեսներով հողատարածքների, որոնց վրա պետք է կառուցվի 1-2 հարկանի մոտ 30 առանձնատուն:

Հողատարածքների վաճառքի հետ միասին մենք առաջարկում ենք շինարարական ծառայություններ, գնորդներին առաջարկելով ընդհանուր ոճային լուծումներով, բայց տարբեր առանձնահատկություններով և մակերեսներով տների կառուցում իրենց կողմից ձեռք բերված հողատարածքների վրա։ Հողատարածք ձեռք բերած հաճախորդը, կարող է նաև իրականացնել իր սեփական նախագիծը, որը համահունչ կլինի թաղամասի ընդհանուր ճարտարապետական տեսքի հետ:

«Արևալանջ» բնակելի թաղամասի զարգացման գործում մեզ մեծ աջակցություն է ցուցաբերել «Արմսվիսբանկ»-ը, ճանապրհների կառուցամն, թաղամասի լուսավորրության ապահովման և այլ գործերում: Ձեռք բերված նախնական պայմանավորվածության շրջանակներում բանկը նաև հիփոթեքային վարկեր է տրամադրելու բնակարանների և հողատարածքների ձեռք բերման համար:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի անշարժ գույքի շուկան: Լինելո՞ւ է արդյոք նոր շինարարության պահանջարկ: Ո՞ւմ համար են նախատեսված այդ քոթեջները:
Հայաստանի շինարարության ոլորտը տնտեսական ճգնաժամի շրջանում անկում ապրեց: Մեր նախագծի ներկայիս բարձր ակտիվության նպատակներից մեկն է առաջ մղել անշարժ գույքի շուկան, ցույց տալ, որ Հայաստանում արդեն առկա է տնտեսության ակտիվացում, կոտրել այն կարծրատիպերը, որ երկրում ամեն ինչ կանգ է առած։

Մենք հասկանում ենք որ Հայաստանի տնտեսությունը ծանր վիճակում է, ինչի պատճառը համաշխարհային ճգնաժամն է, բայց այն պետք է հաղթահարել:

Երկիրին ու նրա ղեկավարությանը մեղադրելու փոխարեն, մենք միասնական աշխատանքով պետք է խթան հանդիանանանք տնտեսության վերականգնման և աճի համար: Ինչպես միասնության շնորհիվ մենք հաղթեցինք Արցախյան գոյամարտում, ներկայումս պետք է նույն միասնությաբ, համատեղելով սփյուռքի և Հայաստանի ամբողջ ներուժը, հաղթանակած դուրս գանք այս տնտեսական ծանր վիճակից:

Հայաստանում ներդրումային նախագծերի շարքում ես և իմ ընկերները մտադիր ենք նաև կառուցել Ծաղկաձորի նման ձմեռային հանգստյան գոտի Բյուրականի քարե լճում, որի զարգացման մեջ մեզ նույնպես պետք է աջակցի «ԱրմՍվիսԲանկ»-ը։

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի օրենսդրական դաշտը։ Բարենպա՞ստ է այն արդյոք ներդրումների համար։
Հայաստանում ինչպես և բոլոր երկներում օրենսդիր դաշտն ունի և առավելություններ և թերություններ, բայց երբ գործում ես քո հայրենիքում աշխատում ես առավել մեծ ջերմեռանդությամբ, այդ իսկ պատճառով դժվարություններ առաջ գալու պարագայում ավելի հեշտ ես գտնում լուծումներ: Այստեղ, եթե դու հարգում ես օրենքը և գործում ես նրա շրջանակներում, նպատակին հասնելը շատ ավելի դյուրին է դառնում:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News