Շախմատի ԵԱ-ում Հրանտ Մելքումյանը 3 միավորով կիսում է 1 – 11-րդ տեղերը![]() 23 մարտի 2012 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Պլովդիվում խաղարկվել են տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 3-րդ տուրի պարտիները: Հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը սև ֆիգուրներով հաղթանակ է տարել շվեյցարացի Նիլս Գրադելիուսի հանդեպ: Մելքումյանն իր ակտիվում երեք միավոր ունի և կիսում է 1 – 11-րդ տեղերը: Լրացուցիչ արդյունքներով հայ շախմատիստը 7-րդ տեղում է: Վլադիմիր Հակոբյանը հաղթել է Պավել Սիմաշեկին (Չեխիա), Հովհաննես Գաբուզյանը ոչ ոքի է խաղացել Վլադիմիր Պոկտինի (Ռուսաստան) հետ, իսկ Զավեն Անդրիասյանը` Բոշկո Տոմիչի (Բոսնիա և Հերցեգովինա): Արման Փաշիկյանն ու Վլադիմիր Պողոսյանը զիջել են համապատասխանաբար Օղուլցան Քանմազալփային (Թուրքիա) և Միոդրագ Պերունովիչին (Սերբիա): Եվրոպայի չեմպիոնը կստանա 14 հազար եվրո: Մրցաշարը, որին ընդհանուր առմամբ մասնակցում են 350 շախմատիստներ, ընթանում է շվեյցարական համակարգով` 11 մրցափուլով, մարտի 26-ը հանգստյան օր կլինի: Ժամանակի վերահսկողությունը լինի 90 րոպե է 40 քայլի համար` գումարած 30 րոպե մինչև պարտիայի ավարտը` ավելացնելով 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար` սկսած առաջինից: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |