Թուրքիայի հրեաներին կտրականապես դուր չի եկել շամպուն գովազդող Հիտլերը (վիդեո)

Թուրքիայի հրեաներին կտրականապես դուր չի եկել շամպուն գովազդող Հիտլերը

PanARMENIAN.Net - Թուրքիայի հրեական համայնքը բողոքով հանդես է եկել Biomen շամպունի գովազդի դեմ, որում օգտագործվել են արխիվային կադրեր Ադոլֆ Հիտլերի մասնակցությամբ: Այդ մասին հաղորդում է թուրքական Hurriyet հրատարակությունը: Հոլովակում բռնապետը հայտարարում է, որ եթե տղամարդիկ չեն կրում կանացի հագուստ, նրանք չպետք է օգտվեն նաև կանացի շամպունից: Իսկական տղամարդիկ, ինչպես պնդում է Հիտլերը, պետք է օգտվեն Biomen շամպունից:

Թուրքիայի գլխավոր ռավինատը հաղորդել է, որ արդեն դիմել է գովազդային հոլովակը պատրաստած գործակալությանը և նրան հայտնել իր դժգոհությունը: Այուամենայնիվ, հոլովակը շարունակել է հայտնվել տարբեր ԶԼՄ-ներում, հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---