Հայաստանի սեղանի թենիսի հավաքականը թիմային ԱԱ-ում զիջել է Ղազախստանին![]() 27 մարտի 2012 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականը Դորտմունդում ընթացող սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնությունում չորրորդ դիվիզիոնի N խմբում 0:3 հաշվով զիջել է Ղազախստանի հավաքականին: Մուրադ Ասատրյանը զիջել է Երմեկ Բեկնազարովին, Մեսրոպ Ղուկասյանը` Կիրիլ Գերասիմենկոյին, իսկ Ալեքսանդր Դիարյանը` Ասսետ Աբասսովին: Բոլոր հանդիպումներն ավարտվել են 1:3 հաշվով` հօգուտ հակառակորդների: Այս խմբում Ադրբեջանը 1:3 հաշվով զիջել է Եմենին, իսկ Նոր Զելանդիան 3:2 հաշվով հաղթել է Նիկարագուային: N խմբում Հայաստանի հավաքականն ունի 3 միավոր, 4 միավորով խմբի առաջատարներն են Եմենն ու Ղազախստանը: Երրորդ հանդիպմանը հայ թենիսիստներն իրենց ուժերը կչափեն Նոր Զելանդիայի հավաքականի հետ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |