Ռաֆայել Նադալը որոշել է լքել ATP մարզիկների խորհրդի փոխնախագահի պաշտոնը![]() 27 մարտի 2012 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի երկրորդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը որոշել է լքել Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մարզիկների խորհրդի փոխնախագահի պաշտոնը: Նադալը դժգոհ է իր գործընկերների իներտությունից, ովքեր չեն շտապում օժանդակել բարեփոխումների վերաբերյալ իր առաջարկներին: Մասնավորապես, իսպանացին հանդես է գալիս այն բանից կողմից, որ թենիսային վարկանիշը հաշվեն երկու տարվա ցուցանիշների հիման վրա, այլ ոչ թե մեկ, ինչպես հիմա: Դա, Նադալի կարծիքով, դրական ազդեցություն կունենա թենիսիստների կարիերայի տևողության վրա` նրանց ավելի շատ հնարավորություններ ընձեռելով առողջական վիճակից ելնելով մրցաշարեր բաց թողնել: Մարզիկների խորհուրդը բաղկացած է 12 անդամներից` ներառյալ համաշխարհային վարկանիշի լավագույն հարյուրյակից վեց թենիսիստներ, խորհրդի նախագահը Ռոջեր Ֆեդերերն է (Շվեյցարիա): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |