Թուրքիան դադարեցնում է թռիչքները դեպի Սիրիա

Թուրքիան դադարեցնում է թռիչքները դեպի Սիրիա

PanARMENIAN.Net - Թուրքական ազգային Turkish Airlines ավիափոխադրողը դադարեցնում է չվերթները Սիրիա: Ինչպես հայտարարել է ավիաընկերության ներկայացուցիչը, անցած կիրակի օրն արդեն դադարեցվել է տոմսերի վաճառքը, բայց Թուրքիայից Դամասկոս և Հալեպ ու հակառակը չվերթներն իրականացվելու են տոմսերն ավելի շուտ գնած ուղևորների համար: Հայտարարությունը կատարվել է հաջորդ օրն այն բանից հետո, երբ հայտնի է դարձել անվտանգության նկատառումներով Սիրիայում թուրքական դեսպանատունը փակելու մասին: Միևնույն ժամանակ, Անկարայում նշել են, որ Հալեպում թուրքական գլխավոր հյուպատոսարանը սովորական ռեժիմով շարունակելու է աշխատանքը:

Partner news
 Ուշագրավ
Հունիսի 18-ին Քաբուլի մերձակայքում անցնում է վերահսկողությունը ՆԱՏՕ-ից Աֆղանստանի իշխանություններին փոխանցման արարողությունը
Ահմադինեժադը կհեռանա իր պաշտոնից օգոստոսի սկզբին, երբ տեղի կունենա նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը
Նեչասն ասել է, որ իր որոշման վրա չի ազդել ընդդիմության ճնշումն ի դեմս Սոցիալ-ժողովրդավարական կուսակցության
Տուժածների մասին առայժմ տեղեկություն չկա
Partner news