Ահմադինեժադ. Իրանը Եվրոպայի վրա տնտեսական ճնշում գործադրելու բոլոր հնարավորություններն ունի![]() 27 մարտի 2012 - 13:39 AMT PanARMENIAN.Net - «Արևմտյան երկրներն ու ՄԱԳԱՏԷ-ն պետք է ճանաչեն Իրանի խաղաղ ատոմի իրավունքը և բանակցեն ելնելով դրանից»,-գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը՝ նշելով, որ Իրանը կամավոր և բավականին լայն սպեկտրով է համագործակցում ՄԱԳԱՏԷ-ի հետ: Նա հավելել է. «Իրանը դեմ է ատոմային ռումբի գոյությանը, համարում է այն անբարոյական ու անմարդկային զենք, իսկ նրանք, ովքեր տիրապետում են այդ ռումբին, այլևս չեն կարող օգտագործել այն, քանի որ ատոմային ռումբերի դարաշրջանն ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ»: Այն հարցին ի պատասխան, թե կարող է արդյոք Իրանը տնտեսական ճնշում գործադրել Եվրոպայի վրա, Ահմադինեժադն ասել է. «Անշուշտ, կարող է: Ներկայումս իրանա-եվրոպական առևտրի ծավալը հասնում է 24 մլրդ դոլարի»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |