Լեռնային կլաստերի 5 սպորտային օբյեկտներ պատարստ են Սոչիի Օլիմպիական խաղերին![]() 27 մարտի 2012 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Լեռնային կլաստերի 5 սպորտային օբյեկտների, որոնք 2014-ին կընդունեն Օլիմպիական մեկնարկը, առաջին համակարգային փորձարկումը Սոչիում ավարտվել է: 2011/2012թ խաղաշրջանի 14 նախապատրաստական մրցումների արդյունքում մարզիկների և միջազգային ֆեդերացիաների կողմից ընդգծվել է Օլիմպիական խաղերի օբյեկտների պատրաստվածության բարձր մակարդակը: Սոչիում մրցումներին մասնակցել են աշխարհի 35 երկրների ավելի քան 3000 մարզիկներ: Մրցումները տեղի են ունեցել Օլիմպիական օբյեկտներում` «Ռոզա խուտոր» լեռնադահուկային կենտրոնում, «Ռոզա խուտոր» էքստրիմ-պարկում, դահուկային մրցավազքի և բիատլոնի համար նախատեսված «Լաուրա» համալիրում, տրամպլիններից ցատկելու համար նախատեսված «Ռուսկիե գորկի» համալիրում, «Սանկի» կենտրոնում` նախատեսված սահնակային սպորտաձևերի համար, հաղորդում է sport-express.ru-ն: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |