Ճապոնիայում տեղի է ունեցել 6,4 մագնիտուդով հզոր երկրաշարժ

Ճապոնիայում տեղի է ունեցել 6,4 մագնիտուդով հզոր երկրաշարժ

PanARMENIAN.Net - Ճապոնիայի հյուսիս-արևելքում երեքշաբթի օրը տեղի է ունեցել 6,4 մագինտուդով երկրաշարժ, հաղորդվում է երկրի Ազգային օդերևութաբանական գործակալության հաղորդագրությունում: Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են տեղի ժամանակով 20:00-ին (Երևանի ժամանակով 15:00): Էպիկենտրոնը գտնվել է Իվատե պրեֆեկտուրայից արևելք, երկաշարժի օջախն ընկել է 10 կմ խորության վրա:

Առավել ուժեղ հետցնցումներ են գրանցվել Իվատե, Միյագի, Աոմորի, Յամագատա և Ֆուկուսիմա պրեֆեկտուրաներում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---