Սեզանի «Քարտ խաղացողների» համար ակվարելային ուրվանկարը աճուրդի կհանվի27 մարտի 2012 - 21:07 AMT PanARMENIAN.Net - Պոլ Սեզանի «Քարտ խաղացողների» համար ակվարելային ուրվանկարը աճուրդի կհանվի, ասվում է Christie's աճուրդի տան մամլո հաղորդագրության մեջ: 15-20 միլիոն դոլար գնահատվող նկարը Christie's-ի «Իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի արվեստ» աճուրդին կհանվի մայիսի 1-ին: Այդ ուրվանկարը հրապարակավ չի ներկայացվել 1953 թվականից ի վեր և կորսված էր համարվում: Սակայն Christie's-ի մասնագետները, ովքեր ծանոթ էին ուրվանկարին սև-սպիտակ լուսանկարից, հայտնաբերել են այն մասնավոր տեխասյան հավաքածուի մեջ, որը պատկանում էր Հայնց Ֆ. Էյհենվալդին: Վերջինս մահացել է 2011թ. սեպտեմբերին: Հինգ կտավներից բաղկացած «Քարտ խաղացողները» շարքի վրա Պոլ Սեզանն աշխատել է 1890-ից 1896 թվականներին: Չորս կտավները պահվում են թանգարաններում (Օրսէ թանգարանում, Մետրոպոլիտեն թանգարանում, Բարնսի Հիմնադրամում և Կուրտո Արվեստի ինստիտուտում), իսկ հինգերորդը 2012թ. փետրվարին վաճառվել է Քաթարի թագավորական դինաստիային: Կտավի արժեքը կազմել էր 250 միլիոն դոլար, ինչը ռեկորդ է դարձել արվեստի գործերի համար:
Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |