BRICS-ի առաջնորդները քննարկում են նոր միջազգային ֆինանսական ճարտարապետության ձևավորումը![]() 29 մարտի 2012 - 09:53 AMT PanARMENIAN.Net - Նյու Դելիում բացվել է BRICS-ի` Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և ՀԱՀ ղեկավարների գագաթաժողովը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, գագաթաժողովի օրակարգում ընդգրկվել են գլոբալ կառավարման հարցեր, BRICS-ի դերը կայուն զարգացման գործում և BRICS-ի մասնակցությունը ԱՄՀ ծրագրերին: Ֆորումի գլխավոր հարցերից մեկը նոր միջազգային ֆինանսական ճարտարապետության, նախ և առաջ` ԱՄՀ-ում քվոտերի միաժամանակ վերաբաշխմամբ BRICS-ի երկրների ներդրումների մասով ձևավորման վերաբերյալ առաջարկների մշակումն է: BRICS-ը խումբ է` բաղկացած հինգ զարգացող երկրներից` Բրազիլիայից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Չինաստանից և Հարավաֆրիկյան Հանրապետությունից:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |