Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը արծաթե մեդալ է նվաճել Աշխարհի գավաթի խաղարկությունում![]() 30 մարտի 2012 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Մարտի 28-30-ը Դոհայում (Քաթար) հինգերորդ անգամ տեղի է ունեցել մարմնամարզության FIG Art Gym Challenge Cup Աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկը: Մրցումներին մասնակցել է 300 մարզիկ 40 երկրներից: Հայաստանը ներկայացնում են Սերոբ Սողոմոնյանը, Արթուր Դավթյանը, Աթրուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը: Վահագն Դավթյանը, Աթրուր Թովմասյանը և Արթուր Դավթյանը հաջող են հանդես եկել որակավորման փուլում և դուրս են եկել եզրափակիչ: Օղակների վրա վարժությունում Վահագն Դավթյանը նվաճել է երկրորդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի և դուրս է եկել եզրափակիչ: Նույն վարժությունում Թովմասյանը գրավեց չորրորդ տեղը: Արթուր Դավթյանը, որը կներկայացնի Հայաստանը Լոնդոնի Օլիմպիական խաղերում, նույնպես գրավեց չորրորդ տեղը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |