Հայ երաժշտասերները կունկնդրեն Պագանինիին պատկանած Ստրադիվարիուսի գործիքների հնչյունները![]() 1 ապրիլի 2012 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Ինչպես ավելի վաղ նշել էինք, ապրիլի 3-ին Երևանում ելույթ է ունենալու «Տոկիո» լարային քառյակը: «Աշխարհի լավագույն կամերային խումբը» կբացի «Երևանյան Հեռանկարներ» 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Հայ երաժշտասեր հանրությունը կունկնդրի մեծն Պագանիի միանգամից չորս գործիքների հնչյունները, որոնք պատրեստել է ոչ պակաս հռչակավոր Ստրադիվարուսը: Պագանինին 17-18-րդ դարերում պատրաստված գործիքները(ջութակները՝ 1680 և 1727, ալտը՝ 1731, և թավջութակը՝ 1736 թվականներ) գործիքները ձեռք է բերել 19-րդ դարում: Պագանինին ունի բազմաթիվ ստեղծագործություններ, հենց այդ գործիքների վրա գրած: Գործիքները ձեռք են բերել Ճապոնիայի «Նիպոն» երաժշտական հիմնադրամը Վաշինգտոնի «Քորքորան» արվեստի պատկերասրահից և տվել այն աշխարհի լավագույն երաժիշտներին: Խումբը կազմավորվել է 1969 թ-ին: Խմբի այսօրվա անդամները` ջութակահարներ Մարտին Բիվերը և Կիկուեի Իկեդան, ալտահար Կազուհիդե Իսոմուրան և թավջութակահար Քլայվ Գրինսմիթը պահպանում են քառյակի 43 տարվա լավագույն ավանդույթները, համագործակցում աշխարհի լավագույն երաժիշտների և կոմպոզիտորների հետ, ձայնագրում բազմաթիվ սկավառակներ: Հիմնականում ձայնագրվել են Բեթհովենի, Մոցարտի և Շուբերտի ստեղծագործությունները: Քառյակի ելույթը տեղի է ունենալու Արամ Խաչատրյան համերգասրահում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |